Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Շատերը քվեարկել են «ցանկացած մեկը, բայց ոչ նախկին էլիտաները» սկզբունքով և նախընտրել են պարտվողին. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

finam.ru-ն «Մնա մեզ հետ, տղա՛. Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պահել իշխանությունը Հայաստանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92% -ը, ինչը թույլ է տալիս նրան ձևավորել միակուսակցական կառավարություն: Չնայած Փաշինյանի հակառակորդների բազմաթիվ ցույցերին, որոնք նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին Ադրբեջանի հետ ռազմական բախումից հետո տարածքներ կորցնելու մեջ, նա կարողացավ դիմադրել: «Փաշինյանը ստացել է ժողովրդական մանդատ». այդպես է նկարագրել ընտրությունները «Նեզավիսիմայա գազետան»:

Փորձագետներն ու քաղաքագետները նշում են, որ չնայած Փաշինյանի հասցեին հնչող քննադատություններին, բարձրաստիճան զինվորականների կողմից նրան ուղղված «դավաճանության» և «ազգային շահերը հանձնելու» մեղադրանքներին, նրա կողմնակիցների բազան ավելի ամուր է գտնվել։ Բացի այդ, ինչպես Finam.ru- ին տված հարցազրույցում նշել է «Վալդայ» ակումբի փորձագետ, Հետխորհրդային երկրների հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը, պարզվել է, որ բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները, որոնք կանխատեսում էին Փաշինյանի հակառակորդների հաղթանակը, չեն համապատասխանել իրականությանը:

Ազդել է նաև շատերի բացասական վերաբերմունքը երկրի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ: Նրանց «Հայաստան» և «Պատիվ ունեմ» քաղաքական ուժերը ստացել են համապատասխանաբար 21% և 5% ձայն: «Փաշինյանին ոչ միայն հաջողվել է դիմակայել, այլ նաև մոբիլիզացնել բնակչության այն հատվածին, որը զգուշավոր է վերաբերվում նրա հակառակորդներին, բացի այդ, դեր է խաղացել այն, որ Քոչարյանն ու իր թիմը չէին ներկայացնում այլընտրանքային ապագա Հայաստանի համար, նրանց արշավը հիմնված էր բանակցային գործընթացի քննադատության վրա»,- ասել է Պրիտչինը:

«Փաշինյանի հաղթանակը ոչ այնքան նրա հաղթանակն է, որքան հին գվարդիայի մերժումը, որը տապալվել էր երեք տարի առաջ»,- գրել է Foreign Policy հրատարակությունը՝ վերլուծելով հայաստանյան ընտրությունները: «Շատերը քվեարկել են «ցանկացած մեկը, բայց ոչ նախկին էլիտաները» սկզբունքով և նախընտրել են պարտվողին: Ցավոք, հասարակ ընտրողը, հենց նույն ինքը՝ խորքային ժողովուրդը, միշտ չէ, որ կարող է տեսնել էլիտաների տարբերությունները և հասկանալ, որ իր թեկնածուն ամենևին էլ ինքն իր գլխի տերը չէ», - Finam.ru- ին ասել է ռուս-հայկական մշակութային նախաձեռնությունների կազմակերպիչ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը: Հրապարակախոսը քվեարկությունը անվանել է «պարադոքսալ». «Ձայների մեծ մասը ստացել է Շուշին հանձնելու մեջ մեղադրվողը, ընդ որում, այն դեպքում, որ այդ քաղաքը կարելի էր կորցնել կա՛մ միայն ռազմական տակտիկայի մանկական սխալների արդյունքում, կա՛մ էլ գիտակցաբար։ Վստահաբար, պետք չէ հավատալ նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին բարեհաճությանը Ռուսաստանի նկատմամբ: Փաստացի նրա կողմնակիցները Հայաստանի գրեթե բոլոր ռուսամետ ղեկավարներին դարձրել են ժողովրդի թշնամիներ:

Այսինքն, նա մեթոդաբար այրել է հասարակական գիտակցության ցանկացած այնպիսի կենտրոն, որտեղ Ռուսաստանը դեռ պահպանում է բարեկամ երկիր լինելու իմիջը: Հաշվի առնելով սերնդա - փոխությունը և ռուսական մշակութային դիվանագիտության ինստիտուտների ճիշտ աշխատանքի բացակայությունը՝ կարելի է նշել, որ ռուսամետ Հայաստանը որպես պատմական փաստ վերացել է»: Սակայն պատմաբան Մաքսիմ Արտեմևը կարծում է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ «Հայաստանը սկսել է սթափվել»: «Մարդիկ այլևս չեն ցանկանում կռվել Ղարաբաղի համար: Բնակչությունն ուզում է խաղաղ ապրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», - գրել է նա իր Facebook- ի էջում։ Այս պնդմանը համաձայն է նաև «Վալդայ» ակումբի փորձագետ Պրիտչինը, որը նշում է, որ Քոչարյանի և նրա զինակիցների կոշտ դիրքորոշումը «վախեցրել է հայ բնակչությանը», որը «տագնապում է պատերազմի վերսկսումից»: Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Հայաստանին «օգնություն ցուցաբերելու» համար: Այսպիսով, Հայաստանի վարչապետը հասկացրել է, որ պատրաստվում է ակտիվորեն զարգացնել կապերը Մոսկվայի հետ:

Կրեմլը Փաշինյանին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Մոսկվայի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ հարթ չի եղել. Պուտինը հայտնի է իր անձնական ընկերությամբ Ռոբերտ Քոչարյանի հետ, որին նախկին լրագրող Փաշինյանը փորձել է «նստեցնել»: Դառնալով Հայաստանում հրադադարի ռեժիմի երաշխավոր՝ Մոսկվան մտադիր է ուժեղացնել իր քաղաքական դերը Երևանում՝ հաշվի առնելով այդ երկրի հետ իր ռազմական ու քաղաքական կապերը: «Այն, թե ինչպես կընթանան բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, կախված է Ռուսաստանի դիրքորոշումից, նրա ակտիվ մասնակցությունից», - նշել է Պրիտչինը: Այժմ Փաշինյանի համար գլխավորը Ադրբեջանի հետ սահմանազատման խնդիրն է, որը հնարավորություն կտա բոնուսներ ստանալ առևտրատնտեսական հարաբերությունների հարցերում: Տրանսպորտային կապերի բարելավումը կարող է հնարավորություններ ընձեռել երկրի տնտեսական զարգացման համար:

Հայաստանը չունի բնական պաշարներ, իսկ արտասահմանում գտնվող սփյուռքը չի շտապում ներդրումներ կատարել երկրի տնտեսության մեջ: Երկրի տնտեսությունը լուրջ ազդեցության է ենթարկվել հակահամաճարակային սահմանափակումներից: Համաշխարհային բանկի վերլուծական նյութերի համաձայն, երկրի տնտեսությունն աճում էր, բայց համաճարակը դադարեցրել է այդ աճը: Ներկայումս երկրի ղեկավարությունը կենտրոնացած է ենթակառուցվածքային նախագծերի վրա, մասնավորաբար Համաշխարհային բանկի հետ միասին զբաղված է գյուղական վայրերում ճանապարհների վերականգնմամբ և արդիականացմամբ:

Հաղթանակից հետո ինքը՝ Փաշինյանը, ընտրելու շատ ճանապարհներ չունի և մի իրավիճակում է, երբ ցանկացած ճանապարհ կարող է փակուղի տանել, պետք է շատ զգույշ շարժվել: Այս պայմաններում Փաշինյանը կարող է ապավինել ԽՍՀՄ-ում սիրված հայկական մուլտֆիլմից մի երգի. «Մնա մեզ հետ, տղա՛, դու կլինես մեր թագավորը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в Тегеран