Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի
ОБЩЕСТВОԵրեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Նորիկ Մ.-ի դին:
Ըստ դատաբժշկի՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



