ՀՀ սպորտի նախարարությունը մրցանակներ հանձնեց ՀՀ Նախագահի մրցանակի համար հանրապետական ստուգատեսի հաղթողներին
СПОРТԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը դրամական պարգևներ և մրցանակներ հանձնեց ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն գյուղական մարզական համայնք», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» հանրապետական ստուգատեսների և ՀՀ մարզերում ու ԼՂՀ-ում անցկացված մարզական փառատոնի 2015 թվականի հաղթողներին և մրցանակա կիրներին:
«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը լուրջ աշխատանք է տանում մասսայական սպորտի տարածման, առողջ ապրելակերպի արմատավորման գործընթացներում, հատկապես` երիտասարդների շրջանում: Նախարարությունը պետական բյուջեի միջոցներով իրականացնում է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» արդեն ավանդույթ դարձած մրցույթը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց փոխնախարարը:
ՀՀ Նախագահի մրցանակով պարգևատրվեցին՝ «Լավագույն քաղաքային մարզական համայնք» 1-ին տեղի մրցանակ ստացավ` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը, 2-րդ տեղի մրցանակ` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը, իսկ 3-րդ տեղի մրցանակ` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը: «Լավագույն գյուղական մարզական համայնք»-ի կոչման 1-ին տեղի մրցանակ ստցավ Շիրակի մարզi Ախուրյան գյուղը, 2-րդ տեղի մրցանակ` Արմավիրի Փարաքար գյուղը, 3-րդ տեղի մրցանակ ստացավ Վայոց ձորի Մալիշկա գյուղը:
«Լավագույն մարզական բակ»-ի համար 1-ին տեղի մրցանակ շնորհվեց Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 23-րդ շենքի հարակից մարզական բակին, 2-րդ տեղի մրցանակ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Բարիտ» թաղամասի մարզական բակին, իսկ 3-րդ տեղի մրցանակ ստացավ Արագածոտնի մարզ Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի մարզական բակը:
Միջոցառման շրջանակներում 2015 թվականին ՀՀ մարզերում և ԼՂՀ–ում անցկացված մարզական փառատոնում մրցանակային տեղեր գրաված համայնքները պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով: 2015 թվականի լավագույն համայնք ճանաչվեց Լոռու մարզի Վանաձոր քաղաքային համայնքը, 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքային համայնքը և 3-րդ տեղը՝ Շիրակի մարզի Ամասիա գյուղական համայնքը: Շնորհակալագրերով պարգևատրվեցին են նաև փառատոնը լավագույն ձևով կազմակերպած Կո տայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Շիրակի մարզի Արթիկ քաղաքային համայնքները: