Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանի նոր կառավարությունը անխուսափելիորեն բախվելու է սոցիալ-տնտեսական խնդիրների շարքի. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

ng.ru-ն «Նոր հեղափոխությո՞ւն Հայաստանում, թե՞ անորոշության շարունակում» վերնագրով հոդվածում գրում է, որ ծայրաստիճան կատաղի նախընտրական մարտերով անցած ընտրություններով Հայաստանում ընտրվել է Ազգային ժողովի նոր կազմ: Եվ կրկին պատգամավորական մանդատների ճնշող մեծամասնությունը ՝ 107-ից 71-ը, ստացել են Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները: Այսպիսով, երիտասարդ քաղաքական ուժին հաջողվել է կրկնել երեք տարի առաջ արձանագրած հաջողությունը, չնայած անցած աշնանը Ղարաբաղում տեղի ունեցած դաժան պարտությանը: 

Սա նշանակում է, որ հասարակությունը շարունակում է ձգտել փոփոխությունների և դրանց իրականացման հույսը կապել անձամբ Փաշինյանի հետ: Նախկին իշխանությունների ներկայացուցիչների անունների հետ կապված բոլոր բացասական դրսևորումների դեմ պայքարում Փաշինյանը, որը նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում խոստանում էր փոխել հեղափոխական «թավիշը» «պողպատով», առայժմ արագորեն փոխել է միայն հռետորաբանությունը:

Նա հայտարարել է, որ մտադիր է խորհրդակցություններ սկսել բոլոր «առողջ» այն քաղաքական ուժերի հետ, որոնք չեն կարողացել մուտք գործել խորհրդարան: Այսպիսով, հեղափոխության կողմնակիցների ու հակառակորդների բաժանման փոխարեն, որն արդեն ձանձրալի է դարձել, երկխոսության խնդրանք է հնչել: «Նախկինները»՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ներկայացնում են ընդդիմությունը նոր խորհրդարանում:

Հիմնական հարցը, որին իշխանությունները պետք է պատասխանեն առաջիկայում, կադրերն են: Մինչ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ բարձր պաշտոններ զբաղեցնող երիտասարդները հաճախ են քննադատվել անգործունակության համար: Իրազեկ աղբյուրները պնդում են, որ կադրային հարցը կսկսի որոշվել վերևից. առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու է խոշոր ձեռնարկատեր, Փաշինյանի նախընտրական արշավի հովանավորներից մեկը հանդիսացող Խաչատուր Սուքիասյանը:

Հիմնելով իր բիզնեսը դեռ 1990-ականների սկզբին՝ նա կարողացել է հաջողությամբ այն զարգացնել բոլոր իշխանությունների օրոք: Սուքիասյանի շահերը տարածվում են հանրապետության սահմաններից դուրս, նա հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրներում: Ըստ ամենայնի, հենց այդպիսի անձնավորություն է այսօր անհրաժեշտ Փաշինյանին տարածաշրջանում սահմանների ապաշրջափակման և երկաթուղային երթևեկության վերսկսման ամենաբարդ բանակցությունների լույսի ներքո:

Քանի որ ներկայումս Հարավկովկասյան երկաթուղու գնացքները Երևանից ուղևորվում են միայն Թբիլիսի և Բաթում, ակնհայտ է, որ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմը, որը ակտիվորեն մասնակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին, ցանկություն ունեն վերականգնել հին տրանսպորտային սխեմաները: Արտաքին գործերի նախարարությանը ևս սպասվում է անձնակազմի արմատական փոփոխություն. ներկայումս այդ գերատեսչությունը ղեկավարում է միայն մեկ փոխնախարար, մնացած բոլոր պաշտոնյաները նախկինում հրաժարական են ներկայացրել Փաշինյանի վարած քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:

Բայց ով էլ նշանակվի արտաքին քաղաքականության ղեկավար, Երևանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը կմնա նույնը՝ Մոսկվայի հետ փոխգործակցության զարգացումը և ամրապնդումը: Փաշինյանն անընդհատ Ռուսաստանին է անվանում հանրապետության անվտանգության և Լեռնային Ղարաբաղի մնացած մասի հիմնական երաշխավորը: Սա հասարակության մեջ ոչ մի բողոք չի առաջացնում՝ վերջին ընտրություններում հակառուսական ուժերը չեն հավաքել նույնիսկ 1,5 %:

Իր հերթին, Մոսկվան տարբեր պաշտոնյաների շուրթերով հասկացրել է, որ գոհ է հայաստանյան ընտրությունների արդյունքներից: Զախարովան, մասնավորապես, շեշտել է, որ ռուսական կողմը ակնկալում է «2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացում»: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերում կարմիր թելով անցնում է տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի աշխատանքների վերսկսման հարցը և սահմանների ապաշրջափակումը:

Ուստի Մոսկվային ոչ մի կերպ ձեռնտու չէ ներքաղաքական ապակայունացում Երևանում: Ինչ վերաբերում է «կոլեկտիվ Արևմուտքի», մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերություններին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, չի կարելի ակնկալել որևէ էական առաջընթաց: Մի կողմից՝ Մոսկվան ակնհայտորեն չի ցանկանում ակտիվացնել համանախագահության աշխատանքը, քանի որ դա ինչ-որ պահի կարող է հանգեցնել այն բանին, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը փոխարինվի միջազգայինով, ինչը չի բխում Կրեմլի շահերից, իսկ մյուս կողմից՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ ֆրանսիական սփյուռքում ուժեղ են Ռոբերտ Քոչարյանի գործընկեր ՀՅԴ կուսակցության դիրքերը: Նրանք կարող են փորձել վարկաբեկել պաշտոնական Երևանին:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի նոր կառավարությունը անխուսափելիորեն բախվելու է սոցիալ-տնտեսական խնդիրների շարքի, որոնց լուծումն ավելի բարդ կլինի, քանի որ երկրի տնտեսությունը ծանր ցնցում է ապրել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի և դրա հետ կապված խնդիրների հետ, չհաշված համաճարակի պատճառով սեզոնային աշխատողների և ապրանքների տեղաշարժի սահմանափակումները։ Ի դեպ, չնայած այսօր Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը փոքր է (ցուցանիշները 10 անգամ ցածր են նախորդ տարվա ցուցանիշից), պարզ է, որ նախընտրական բազմաթիվ հանրահավաքների և իրադարձությունների պատճառով իրավիճակը կարող է դառնալ ավելի բարդ: Դեռ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են իշխանությունները դիմակայել նման սպառնալիքին, մանավանդ որ քաղաքացիների մեծամասնությունը, մեղմ ասած, պատվաստումների և անձնական պաշտպանության միջոցների խստորեն պահպանման կողմնակից չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества