«Ծանր չեմ տարել». Սոֆյա Պողոսյանը՝ հղիության, այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու և քաշի մասին
ЛАЙФԴերասանուհի Սոֆյա Պողոսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել և պատասխանել հետևորդներին հետաքրքրող հարցերին:
Նախ Սոֆյային հարցրել են, թե ինչպե՞ս է հաղթահարել կորոնավիրուսը հղիության շրջանում: «Փառք Աստծո, ծանր չեմ տարել: Լսեք Ձեր բժշկին և մի վախեցեք, ամեն ինչ լավ կլինի»,- պատասխանել է նա:
Դերասանուհուց հետաքրքրվել են, թե քանի՞ ամսական է նրա հղիությունը: Սոֆյան պատասխանել է՝ 7:
Սոֆյային նաև հարցրել են, թե քանի՞ կիլոգրամ է կշռում, ինչին ի պատասխան նա գրել է. «Այս հարցը 4 ամսից տվեք, խնդրում եմ»:
Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց այս ամսվա սկզբին: Նա և ամուսինը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչ այդ նրանք արդեն միասին էին ապրում:



1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



