«Իմ կիրքը պարն է․․․ Պարելիս ես գլխիցս իջնում եմ դեպի մարմին`զգալով բոլոր բջիջները»․ Լիլիթ Հարոյան
ЛАЙФԴերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը, ով վերջերս լքել է ցանկալի հարսնացուների ցուցակը, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։
Իր Instagram-ում հրապարակված կադրում Լիլիթը կերպարանք է ընդունել տոպով եւ սպորտային լայն տաբատով։ Հրապարակմանը կից դերասանուհին խոսել է իր կրքի՝ պարի մասին․
«Իմ կիրքը պարն է:
Երբ ես պարում եմ, զգում եմ ինձ ինքնավստահ, ուժեղ:
Պարելիս ես գլխիցս իջնում եմ դեպի մարմին`զգալով բոլոր բջիջները:
Կարելի է նաև պարել այն էմոցիան, որն առկա է մեր մեջ այդ պահին, օրինակ պարել տխրությունը, վիշտը, պարել պատմությունը մեր կյանքի:
Իսկ դու փորձե՞լ ես ուղղակի դնել երաժշտություն և շարժվել այնպես, ինչպես մարմինդ կկամենա` առանց մշակված վարժությունների, առանց օրենքների, առանց քննադատության ու վախերի:
Պարելիս կզգաս, թե մարմնիդ որ մասն է ավելի շարժուն ու որն ավելի քիչ ակտիվ: Նայելով մարդու պարին`կարելի է կարդալ նրան:
Իսկ ո՞րն է քո կիրքը», - գրել է նա: