Ամերիկուհին ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել, սակայն հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել
ЛАЙФԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կինը ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել և իր հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել, հաղորդում է New York Post-ը:
Ջուլիա Յոնկովսկիի խոսքով՝ անակնկալը չի ուրախացել իրեն և չնայած իր կամքից անկախ դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամեն կերպ փորձել է պարզել՝ ինչպես է իր հաշվին այդքան գումար ավելացել և ցանկացել է րոպե առաջ այդ գումարը վերադարձնել «իրական սեփականատիրոջը»։
«Աստված իմ, ես սարսափած էի։ Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը կմտածեր, որ վիճակախաղ է շահել, բայց ես սարսափած էի»,- խոստովանել է ամերիկուհին։
Յոնկովսկին դիմել է տեղական Chase Bank-ին, որտեղ դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցած թյուրիմացությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



