Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհաքաղաքական կոնսենուս. ի՞նչ պայմանագրեր կստորագրի Փաշինյանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

АНАЛИТИКА

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հայատյաց քայլերի ֆոնին Հայաստանի կառավարության ու խորհրդարանի իշխող խմբակցության մի շարք ներկայացուցիչներ պնդում են, թե Թուրքիայի հետ հաշտվելու լավ հնարավորություն է ստեղծվել։ Ի տարբերություն Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների՝ Հայաստանի այսօրվա ղեկավարները ջանքեր չեն խնայում հարևան երկու երկրների հետ թշնամական հարաբերությունները վերափոխելու բարեկամականի։ Եվ հենց սրանում է կայանում Նիկոլ Փաշինյանի հերթական առաքելությունը կամ եթե կուզեք՝ ծրագիրը, որին հավանություն են տվել ուժային բոլոր կենտրոնները: Փաշինյանը ձեռնտու է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին ոչ միայն այն պատճառով, որ վերջինս համաձայն է ապաշրջափակել տրանսպորտային ուղիները, այլ նաև անել դրան հաջորդող և դրանից տրամաբանորեն բխող մյուս քայլերը: Դրանցից մեկը Թուրքիայի հետ սահմանի բացումն է և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Քաղաքական առումով սա ենթադրում է հրաժարում պահանջատիրությունից և Հայ Դատից: Սակայն ոչ պակաս ռիսկային է սահմանների բացման տնտեսական ասպեկտը: Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի մեծ է, և Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող էական ազդեցություն ունենալ մեծ պետության տնտեսական աճի վրա: Հատկապես մեծ հարվածի տակ է հայտնվելու գյուղատնտեսության ոլորտը, որում թուրքերը կունենան առավելություն, քանի որ Թուրքիա ներմուծվող գյուղմթերքների մաքսային գումարները ավելի բարձր են: Այն 2-3 անգամ գյուղտեխնիկայով ավելի բարձր է զինված: Հայաստանից արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Շվեյցարիան։ Այս վերջինը մեր երկրից գնում է հիմնականում ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքանյութ։ Թուրքիան կարող է դեպի Շվեյցարիա ճանապարհ լինել, բայց ինչպես այդ դեպքում, այնպես էլ հիմա երկաթուղային ճանապարհը հանքանյութը հասցնելու է մինչև Սև ծովի նավահանգիստներ, որտեղից արդեն ծովային երթուղով հայկական ապրանքը գնում է Եվրոպա։ Ռուսաստանին և Չինաստանին հետաքրքրում են տարբեր ապրանքատեսակներ, բայց Հայաստանը արտաքին աշխարհի հետ առևտուր անում է հիմնականում կոնյակի, հանքային ջրի, հագուստի միջոցով։ Այստեղ ևս Թուրքիայի դերը մոտենում է զրոյի։ Բացի այդ, Թուրքիան մուտք կգործի ԵԱՏՄ շուկա, ինչը միանշանակ ձեռնտու է Անկարային: Հայաստանին նման սցենարի դեպքում սպասվում է բաթումիզացիա, երբ տարածքներ հանձնելու հարց ընդհանրապես դրված չի լինի, այդ տարածքները կգնվեն թուրքական կապիտալով:

Հաջորդ քայլը, որն ակնկալում են գերտերությունները Փաշինյանից՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Այս մասին բազմիցս խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի իշխանություններն էլ, կարծես թե, հայտարարելով տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին` ակնարկում են հենց նման պայմանագրի անհրաժեշտությունը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է ստանա իր տրամաբանական շարունակությունը հենց ի դեմս նոր և վերջնական պայմանագրի: Իհարկե, սա չի բխում Հայաստանի և Արցախի շահերից, այն պարզ պատճառով, որ դրանով Հայաստանը փաստացի ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախի հարց ասվածը վերանալու է միջազգային օրակարգից և դա մի դեպքում, երբ դեռ հասկանալի չէ՝ հինգ տարի հետո ինչ ճակատագիր է սպասվում՝ այս պահին դե ֆակտո Արցախի իշխանությունների, իսկ դե յուրե խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Արցախի կարգավիճակի հարցի մասին կարելի կլինի մոռանալ, իսկ դա նշանակում է՝ վերջնականապես հանձնել Արցախը Ադրբեջանին և փակել այդ հարցը: Թերևս հենց դրան են պատրաստվում Հայաստանի այսօրվա իշխանությունները և հենց այդ օրակարգը իրագործելու նպատակով էլ Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցում աշխարհաքաղաքական կուռ կոնսենսուս է ձևավորվել:

Աղբյուր

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира