Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երեք տարի մի օգտակար գործ չեն արել, հիմա ի՞նչ հրաշքի եք սպասում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընտրական գործընթացներն արդեն անցյալում են։ Եվ եթե որոշ մարդկանց թվում էր, թե ընտրություններում գրանցված արդյունքներից հետո Հայաստանի վիճակը ինչ-որ չափով դրական տեղաշարժ կարձանագրի, ապա նրանց խոր հիասթափություն է սպասվում։ Հատկանշական է, որ մամուլը և փորձագետները տևական ժամանակ է, ինչ զգուշացնում են, որ Փաշինյանի իշխանության վերընտրվելու հանգամանքը ուղղակի պատուհաս կարող է դառնալ մեր երկրի համար։ Ըստ էության, Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունները բավարար էին, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել, թե ինչ իրողությունների կարող ենք առերեսվել ապագայում։ Մեր աչքի առաջ է երկրում ստեղծված համակարգային ճգնաժամը, իսկ իշխանությունները ոչ թե իրենց ողջ ներուժը կենտրոնացրել էին երկրի շահերը պաշտպանելու ու քաղաքացիներին հուզող խնդիրներին լուծում տալու, այլ միայն սեփական աթոռները պահելու և վերարտադրվելու ուղղությամբ։

Եթե իշխանություններին իրոք հուզեր երկրի ծայրահեղ իրավիճակը, ապա վարչապետի պաշտոնակատարը թերևս քաղաքից քաղաք, գյուղից գյուղ շրջելու, պետական ապարատի և ուժայինների զգալի մասն իր հետ տանելու և ճառասացության փոխարեն կարող էր ուղղակի աշխատել ու աշխատանքով ապացուցել, որ գոնե մի քիչ մտածում է երկրի մասին, որ պիտանի է ինչ-որ օգտակար մի բանի։ Սակայն իշխանություններից այսպիսի ակնկալիքներ ունենալն, ինչպես միշտ, անիմաստ է, քանի որ եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև դրանց ավելանում են նորերը։ Այսպիսի իրավիճակի արդյունք է, որ ընտրություններից ընդամենը օրեր անց Արմավիրում բողոքի նոր ալիք է հասունացել։ Իշխանությունների անգործության և անլուրջ վերաբերմունքի հետևանքով Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ, որոնց ապրուստի միջոցը հողագործությամբ զբաղվելն է, արդեն տևական ժամանակ ոռոգման ջուր չունենալու պատճառով ահռելի վնասներ են կրում և ստիպված են փակել Երևան-Արմավիր ավտոճանապարհը։

Երեկ էլ Արարատ քաղաքի և Արարատ գյուղի մեծ թվով բնակիչներ էին ճանապարհ փակել: Սյունիքում էլ, օրինակ՝ Տեղ գյուղի բնակիչները օրերս գնացել են իրենց դաշտամաս՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։ Ժամանակ առ ժամանակ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում սահմանամերձ համայնքների հովիվների ու նրանց անասունների ուղղությամբ։ Իսկ վերջերս էլ ադրբեջանցի զինծառայողները գողացել ու մորթել էին Վերին Շորժայի հովվի կովը։ Փաստացի, թշնամին, չհանդիպելով որևէ դիմադրության, անարգել կերպով այնպիսի պայմաններ է ստեղծում, որ սահմանամերձ համայնքների բնակիչները հնարավորություն չունենան անվտանգ կերպով գյուղատնտեսությամբ զբաղվել ու հեռանան այդ վայրերից։

Նորանոր խնդիրները դեռ առջևում են, ինչպես առջևում են բողոքի ու դժգոհության տոտալ ակցիաները , հիասթափության մեծ ալիքները: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե դժգոհող քաղաքացիները ում են ընտրել։ Եթե զուտ պաշտոնական թվերին ապավինենք, իշխանությունները մեծամասնության քվեն են ստացել բնակավայրերի մեծ մասում: Եվ այդ քվեն ստացել են (եթե իրոք ստացել են) բոլոր քաղաքացիներին հուզող խնդիրներին լուծում տալու համար։ Իրականում այս իշխանությունները երբեք էլ որևէ օգտակար գործ չեն արել, որևէ քաղաքացու մատից փուշ չեն հանել: Լրիվ հակառակը: «Արդարացնող» տեսակետ կա, թե դեռ նոր ԱԺ-ն չի սկսել իր աշխատանքները, դեռ նոր կառավարությունը չի ձևավորվել, այնպես որ, այսքան շուտ շատ բան մի պահանջեք։ Բայց սա պարզ մանիպուլ յացիա է: Իրականում իշխանափոխություն չի եղել, որ կարելի լինի ասել՝ նորերը պետք է սկսեն օրեր անց աշխատել. նույն կառավարությունն է, նույն իշխանությունը: Ընտրարշավի ժամանակ Փաշինյանը մուրճը ձեռքին շրջում էր և այն ճոճելով հայտարարում, թե հանրությունը պետք է իրենց ձայն տա, որպեսզի գործածության մեջ դնեն մուրճը, պողպատյա մանդատը:

Բայց ստացվում է այնպես, որ կառուցելու և ժողովրդին մտահոգող խնդիրներին լուծում տալու փոխարեն, պողպատյա մանդատը երկրի համար մի օգտակար գործի համար օգտագործելու փոխարեն իշխանությունները երկիրը տոտալ ամենաթողության են մատնել ու զբաղված են մուրճը ընդդիմության գլխավերևում ճոճելով, քաղաքական վենդետաներ կազմակերպելով, դրա համար էլ հուժկու ճնշումներ են սկսել իրենց քաղաքական հայացքները չկիսող համայնքապետների նկատմամբ։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները փորձում են իբր իրավիճակի կայունացման արհեստական ֆոն ստեղծել։ Այդպես, օրինակ՝ բավական կասկածելի էր ընտրություններից անմիջապես հետո դրամի կտրուկ արժևորումը։ Իշխանություններն այս կապակցությամբ փորձում են հանրությանը հրամցնել, թե դրամի շեշտակի արժևորումը պայմանավորված է տնտեսության նկատմամբ վստահության վերականգնմամբ՝ հիմնականում գյուղատնտեսական ապրանքների արտահանման աճով, արտասահմանից Հայաստան եկող դրամական տրանսֆերտներով և զբոսաշրջիկների ներհոսքով։

Սակայն չնչին տարբերությամբ այդ նույն արտահանումը, տրանսֆերտները և զբոսաշրջիկների ներհոսքը կար նաև հունիսի 20-ից առաջ, ինչո՞ւ դրամն այդքան կտրուկ չէր արժևորվում։ Տրամաբանությունը հուշում է, որ ազգային արժույթի դիրքերի վերականգնումը պետք է աստիճանաբար տեղի ունենար, իսկ շեշտակի տատանումները կարող են արհեստական միջամտությունների արդյունք լինել, որի հետևանքով հնարավոր չի լինելու երկար ժամանակ դրամը պահել արժևորված, իսկ իշխանությունների տված սին հույսերը հօդս են ցնդելու։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира