Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչի՞ հաշվին է դրամն արժևորվել, և որքա՞ն կարող է պահպանվել այս միտումը․ «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին դրամը դոլարի նկատմամբ արժևորվում է: Մինչ այս, սակայն, դրամը արժեզրկվել էր, և այդ միտումները շարունակական բնույթ էին ստացել: Տնտեսագետ Կարեն Ադոնցը դրամի արժևորման միտումը բացառապես երկու գործոնով է պայմանավորում:

«Այս միտումն առաջին հերթին կապված է պղնձի գների բարձրացման հետ: Բացի այդ, ՌԴ արտագնա աշխատանքով պայմանավորված՝ ավելացել են տրանսֆերտները: Եթե պղնձի գները շարունակեն բարձր մնալ, տրանֆերտների ներկայիս միտումը շարունակվի, և ֆորսմաժորային որևէ այլ խնդիր չլինի, դրամն ամրապնդվելու է:

Պղնձի գները գրեթե կրկնակի են բարձրացել: Մենք անցած տարի մոտ 800 մլն դոլարի պղինձ ենք արտահանել, մեկ տոննայի արժեքը մոտ 5000-6000 դոլար էր: Հիմա գինը ավելի քան 9000 դոլար է: Պատկերացրեք՝ տարեկան կտրվածքով մոտ 700 մլն դոլարի մուտք ունենք, ինչը մեծ գումար է: Փոխարժեքը պայմանավորված է հիմնականում արտարժույթի ծավալով: Ընդհանուր առմամբ, շուկայական միջավայր է՝ եթե դոլարով զանգվածը մեծացավ, դրամն ամրապնդվելու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է արժևորման ազդեցությանը՝ տնտեսագետը նշեց. «Այս իրավիճակում դրամի ամրապնդումը դրական ազդեցություն կունենա գնաճի զսպման առումով: Այնուամենայնիվ, գնաճը, բացի ներքին գործոններից, պայմանավորված է նաև արտաքին գնաճով, որը կազմում է 15-20 տոկոս՝ պայմանավորված համաշխարհային շուկայում հանքահումքային ռեսուրսների գների աճով: Այո, ներքին գնաճը զսպելու առումով վերոնշյալ միտումը դրական է, բայց կան նաև այլ գործոններ: Օրինակ՝ արտահանման խթանման առումով դրամի արժևորումը նպաստավոր չէ»:

Անդրադառնալով դրամի արժևորման պահպանման հնարավորությանը՝ տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Եթե մեր արտահանումը մեծանա, վալ յուտային մուտքերը կավելանան, ինչն էլ իր հերթին ազդեցություն կունենա այս իրավիճակը պահպանելու տեսանկյունից, բայց այս պահին հիմնականում վերոնշյալ երկու գործոնն են աշխատում: Բացի այդ, շատ ավելի լայն քաղաքականության համատեքստում դիտարկվելիք խնդիր է այն, թե որ կուրսն է ավելի արդյունավետ հետագա զարգացման համար: Այս առումով կառավարությունը կառուցվածքային քաղաքականություն պետք է իրականացնի, ինչն այսօր չկա: Զարգացման հետ կապված պատկերացումները, մեղմ ասած, պարզունակ են: Տնտեսությունն իր համար է աշխատում, զուգահեռ՝ կառավարությունն ինչ-որ ընդհանուր բաներ է խոսում, և արդյունքում էապես ոչ մի բան չի փոխվում: Քաղաքականությունը պետք է գրագետ իրականացվի, իսկ խնդիրն այն է, որ քաղաքականություն ընդհանրապես չի իրականացվում, տնտեսությունը բարձիթողի վիճակում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շուկան ևս ինքն իրենով է աշխատում:

«Այո, Կենտրոնական բանկը կարգավորում է գնաճը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց, զսպեց ներդրումները, բայց այլ տարբերակ չկար: Սա ԿԲ-ի գործիքն է, և այդ կառույցի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, ինչը նորմալ է իրականացնում: ԿԲ-ն մոնետալ քաղաքականություն է իրականացնում, տնտեսության զարգացման հետ կապված մյուս քաղաքականությունը պետք է իրականացեն էկոնոմիկայի նախարարությունը և, ընդհանրապես, կառավարությունը: Ըստ էության, այդ հատվածում ոչինչ չի արվում կամ ամեն ինչ սխալ է արվում: Պարտք ենք վերցնում, այն ներարկում տնտեսության մեջ, որոշակի ակտիվություն է լինում, բայց հետո տնտեսությունը չի աճում, իսկ պարտքն ավելանում է: Պարտքի տնտեսական ակտիվությունը երկարաժամկետ ներդրումների չի հանգեցնում: Եթե հարցնեք կառավարությանը՝ ո՞ւր է 2,5 մլրդ դոլար գումարը, որը երեք տարվա մեջ վերցրել են, ոչինչ չեն պատասխանելու: Երևի ճանապարհների մասին կխոսեն, որն իր ընդհանուր ծավալով 200-300 մլն դոլարից չի անցնում: Մեծ հաշվով, բյուջեի մեջ մտնելով ու սպառելով՝ հսկայական գումարներն այդպես փոշիացվում են: Իրականում քաղաքականությունը փոխելու համար գոնե պետք է պատկերացնել, թե ինչպես պետք է փոխել այն, իսկ նման պատկերացում չկա»,-նշեց նա:

Կարեն Ադոնցը նշեց, որ կրկին նույն տնտեսական ակտիվության, պարտքի, գյուղատնտեսության, ծիրանի, շինարարության ու տուրիզմի մասին է խոսվում, մինչդեռ այլ քաղաքականություն է պետք: «Մեր պարտքը 9 մլրդ դոլարի է մոտենում, և ունենք 12-13 մլրդ դոլարի տնտեսություն, չունենք որևէ պետական ռեսուրս՝ գործարաններ, ենթակառուցվածքներ, չունենք նաև շուկա: Եթե հանքահումքային շուկաները հանենք, ռուսական շուկայից այնկողմ, մեծ հաշվով, շուկա էլ չունենք: Բացառությամբ գյուղատնտեսության և վերամշակման ոլորտների, մնացած արտադրական ոլորտները շատ չնչին ծավալներ ունեն: Ստացվում է՝ ունենք երկու՝ հանքահումքային ու ագրարային ոլորտ, ու մեկ շուկա: Այս պարագայում ինչպե՞ս զարգացնենք տնտեսությունը:

Բոլորովին ուրիշ մոտեցումներ են պետք, արմատապես պետք է փոխել ամեն ինչ: Բայց այս մարդիկ նույն բաների՝ շինարարության, տուրիզմի մասին են խոսում, որոնք ճգնաժամի ժամանակ հենց առաջինը փլուզվեցին: Այո, մի քիչ ՏՏ ոլորտ կա, բայց ՀՆԱ-ի համեմատ շատ փոքր ծավալի ՏՏ ոլորտ ունենք: Նման իրավիճակ ունենք, բայց այս մարդիկ արդեն չեն էլ մտածում այդ մասին. ըստ իս, իրավիճակը որևէ կերպ փոխելու ընդունակ չեն: Բայց տնտեսությունն արմատապես փոխելու տարբերակ կա, որի համար քաղաքական կամք է պետք, նաև լրջանալ է պետք»,-եզրափակեց տնտեսագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества