Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ են այդ տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու նրանք, որոնց մեղ­քով տե­ղի է ունե­նում այս ամե­նը․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

sevastopol.su-ն «Անդրկովկաս. ինչպե՞ս է ձևավորվում մեծ հակառուսական դաշինքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանը Թուրքիայից աջակցություն է խնդրել Աբխազիայի և Հարավային Օսիայի «օկուպացիայի» հարցում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Մեկնաբանելով Անթալիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս ունեցած ելույթը, նա նշել է, որ Թբիլիսիի համար չափազանց կարևոր է, որ Անկարան, որպես ռազմավարական գործընկեր, հայտարարություն անի «վրացական տարածքների օկուպացիայի» անընդունելիության մասին: Նրա խոսքով, վերջերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում վրացական կողմը ստացել է «բոլոր ձևաչափերով» աջակցության հաստատուն երաշխիքներ: «Մենք տեսնում ենք դրա կոնկրետ արդյունքները, - ասել է Զալկալիանին, -Թուրքիայի դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ «շատ հստակ» էր նաև Բրյուսելում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ»:

Անդրկովկասում հակառուսական մեծ դաշինքը ձևավորվում է հենց մեր աչքի առաջ: Վրաստանը բացահայտորեն իրեն (և, ինչպես երևում է, ոչ միայն իրեն) առաջարկում է դառնալ Օսմանյան Կայսրության մաս: Ոչ մի «պատմական հիշողություն» չի կարող նրան կանգնեցնել: Դե, օրինակ՝ այն փաստը, որ 19-րդ դարի սկզբին թուրքերը համարյա կոտորել էին վրացիներին, և Ռուսաստանն էր փրկել նրանց: Բայց ո՞ւմ է դա հետաքրքրում հիմա: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մի գիշերվա մեջ չի տեղի ունեցել: Դրան նախորդել են երեք տասնամյակի ընթացքում մի կողմից՝ ռուսական նահանջներն ու զիջումները, իսկ մյուս կողմից՝ «սիրելի գործընկերների» սողոսկումները: Թուրքերին թույլատրվել է տնտեսապես հաստատվել Վրաստանում, և այնտեղ լրիվ նոր սերունդ է դաստիարակվել (Սորոսի կառույցների հետ միասին և ոչ միայն), և այժմ մենք արձանագրում ենք արդյունքները: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք վստահություն կա, որ Փաշինյանի օրոք Հայաստանը վերջում ճիշտ նույնը չի անի: Որ, օրինակ՝ նա, իր ներկայիս տեսքով, կկորցնի Ցեղասպանության մասին նույն հիշողությունը:

Թեկուզ ոչ հիմա, այլ մի քանի տարի անց: Նման վստահություն չկա, քանի որ Հայաստանում էլ կան հենց նույն Սորոսի դաստիարակած սերունդը և ամբողջովին ապակողմնորոշված մարդիկ: Եվ այս ամենը հենց Մոսկվայի կողմից վարվող քաղաքականության հետևանքն է, որը թույլ է տվել Փաշինյանին մնալ տեղի ունեցած ամեն ինչից հետո: Հիշեցնենք՝ բացի նրանից, որ Փաշինյանն է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակցի դաժան պարտության ուղղակի մեղավորը, նրա գործունեության հետևանքով է ստորագրվել, այսպես կոչված, «Շուշայի հռչակագիր», որը, լինելով համաձայնագիր երկու երկրների միջև, բառացիորեն թուրքամետ դաշինք է ստեղծում: Իսկ ավելի ճիշտ, դա այնպիսի նոր քվազի-օսմանյան քվազիկայսրության ստեղծում է, որը Ռուսաստանի ամբողջական աշխարհաքաղաքական շրջափակման օղակը փակելու համար ներկայումս թերի է հարավից՝ Հայաստանի կողմից: Եվ կասկածելի է, որ պարոն Փաշինյանին և նրա համախոհներին կկանգնեցնի Ցեղասպանության մասին ինչ-որ հիշողություն:

Եթե նրան թույլատրվի մնալ, և նրա ռեժիմը պահպանվի, ապա Ռուսաստանի շուրջ օղակը փակելու գործընթացն ի վերջո տեղի կունենա: Իսկ թե ինչպես դա կավարտվի հենց բուն հայերի համար, առանձին հարց է: Մենք հիմա խոսում ենք միայն Ռուսաստանի շահերի մասին: Իրականում այս նույն գործողությունը անցկացվում է նաև Անդրկովկասի տարածաշրջանի սահմաններից շատ հեռու: Այդ խաղի մեկ այլ մաս այժմ խաղարկվում է Ռուսաստանի արևմտյան սահմանին, որտեղ ևս միայն մի երկիր՝ Բելառուսն է «պակասում» փակելու հենց նույն «ժանտախտային արգելապատնեշը»: Եվ հիմա այնտեղ ևս էական դեր ունի Թուրքիան, որին ներկայումս ձգտում են բոլոր նախկին օսմանյան վասալները, և որոնց մեջ, օրինակ՝ «ազատ ուկրաինացիները» ևս բացառություն չեն: Եվ դա միանգամայն սպասելի է. տարածաշրջանի հիմնական դերակատարը դանդաղորեն փոխվում է: Ամերիկայի փոխարեն, որը ավելի ու ավելի է խորանում իր խնդիրների, կլիմայի համար պայքարի և այլնի մեջ, առաջին պլան է մղվում ռուսների հին «երդվյալ» ընկերը՝ Մեծ Բրիտանիան, որը սկսել է խաղալ այն նույն խաղը, ինչը խաղում էր մի քանի դար առաջ:

Այսինքն, նա իրականացնում է Ռուսաստանի դեմ Թուրքիայի ուղղորդումը: Անգլիացիները ներկայումս նպատակասլաց կերպով ստեղծում են նեոօսմանյան ուժային կենտրոն Անկարայում: Նրանք, ինչպես միշտ, երկարաժամկետ են խաղում, և արդյունքներն ակնհայտ են: Ղարաբաղում կրած պարտությունից և Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելուց հետո Ռուսաստանը տարածաշրջանում արդեն վերադարձել է մինչև Բայազետի պաշարումը ունեցած իր դիրքերին: Եթե Հայաստանն ու Բելառուսը կլանվեն, ապա այդ դիրքերը էլ ավելի հետ կընկնեն՝ ինչ-որ տեղ դեպի «Օչակովսկու և Ղրիմը նվաճելու ժամանակաշրջանները»: Հիմարություն է դրա համար նախատել թուրքերին և անգլիացիներին. նրանք պարզապես հոյակապ գործընկերներ են և հոյակապ են գործում: Հետաքրքրում է այլ բան. դեռ որքա՞ն ժամանակ են այդ տարածաշրջանի քաղաքականությամբ զբաղվելու նրանք, որոնց մեղքով տեղի է ունենում այս ամենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри