Լևոն Արոնյանի և կնոջ լուսանկարները Փարիզից հղիության լուրերից հետո
ЛАЙФՀայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել Լևոնի հետ Փարիզից:
Լուսանկարներում նրանք Լուվրի թանգարանի և Էյֆելյան աշտարակի մոտ են: Լուսանկարներին կից Անիտան գրել է. «Ամենաստացվածը չստացված կադրերն են»:
Նշենք, որ Անիտան վերջին շրջանում հրապարակված լուսանկարներում լայն զգեստներով է: Սա քննարկումների առիթ է ստեղծել, որ զույգը սպասում է առաջնեկին: Լևոնն ու Անիտան ոչ մի կերպ չեն մեկնաբանել լուրը։ Նոր լուսանկարներում ևս երևում է, որ Անիտան կլորիկացած փորիկով է:
Նշենք, որ Լևոնն ու Անիտան իրենց հարաբերությունների մասին հայտնեցին նախորդ տարվա օգոստոսին:
Հիշեցնենք, որ շախմատիստի առաջին կինը՝ Արիանա Կաոլին, մահացել է նախորդ տարվա մարտի 30-ին ավտովթարի հետևանքով: