«Պարզվեց՝ խնդիրը վաղուց կար»․ «Սարի աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանը՝ վիրահատության և ինքնազգացողության մասին
ЛАЙФ«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դերասանուհի Անիտա Ավետիսյանին օրեր առաջ վիրահատել են։ Tert.am Life-ի հետ զրույցում Անիտան պատմել է առողջական խնդրի և ներկայիս ինքնազգացողության մասին։
Դերասանուհու խոսքով՝ խնդիրը շատ լուրջ չէր։ «Խնդրի մասին իմացել եմ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումներից հետո։ Ինձ վատ զգացի, գնացինք հիվանդանոց ու պարզվեց՝ խնդիրը վաղուց կար, ուղղակի ցավեր չեմ ունեցել, դրա մասին չեմ իմացել։ Մեջքիս հատվածում վիրահատություն են արել, արդեն ապաքինվում եմ, հուսով եմ՝ մի քանի օրից լրիվ առողջացած կլինեմ։ Հետվիրահատական ընթացքն այնքան էլ հեշտ չէր, ցավեր ունեի, բայց կարևորն այն է, որ հիմա անցել են»,- ասաց նա։
Դերասանուհին նշեց, որ այս օրերին շատ հաղորդագրություններ է ստացել։ Ըստ նրա՝ քանի որ սոցցանցերում պասիվ է եղել, հետևորդներն ինչ-որ բան կանխազգացել են։
«Բոլորը հետաքրքրվում էին իմ առողջական վիճակով, շնորհակալ եմ բոլորին։ Շատ շուտով կհանդիպեմ երկրպագուներիս հետ, կնկարահանեմ նոր տեսահոլովակ, կներկայանամ նոր նախագծում, որի մասին մանրամասներ ասել դեռ չեմ կարող»,- պատեց Անիտան։