Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


«Պոլի փետի» սկզբունքը պարզապես անմահ է. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս ասել է. «Մենք կադրային ջարդ ենք խոստացել, և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»: Դե, Գրիգորյանը կարող էր և չիմանալ, որ ջարդ բառը, ի թիվս այլ բացատրությունների, ունի նաև այսպիսի իմաստ. «Կառավարության կողմից հարուցված մասսայական հալածանքներ»: Չիմանալն ու չհասկանալը այս իշխանություններին շատ բնորոշ են: Սակայն հարցն այն է, որ այստեղ շատ ավելի կարևոր «միտք» է արտաբերել ԱԽՔ-ը: Տեսեք, նա ասում է. «Պետական համակարգը պետք է միանշանակ ծառայի հաղթած ուժին»:

Լո՞ւրջ, կամ՝ իյա, իրո՞ք... Իսկ մենք միամտաբար այսքան ժամանակ կարծել ենք, թե պետական համակարգը պետք է ծառայի բացառապես պետությանը և ժողովրդին: Լավագույն դեպքում «հաղթած» ուժին կարող են ծառայել քաղաքական պաշտոն զբաղեցնողները, թեպետ, ըստ Սահմանադրության, օրենքների ու պարզ տրամաբանության, նրանք ևս պարտավոր են ծառայել երկրին, պետությանը, ժողովրդին: Ընդհանրապես, այս իշխանության ներկայացուցիչները հաճախակի են ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս: Սա ևս այդ դեպքերից է: Մարդը պարզ, հանրամատչելի ասել է, որ իրենք թքած ունեն երկրի վրա, պետության վրա, ժողովրդի վրա, որ իրենց համար «լումայի» արժեք չունեն պրոֆեսիոնալիզմը, փորձառությունը, կրթությունը, գիտելիքները: Կարևորը, որ պետական ամբողջ համակարգը, բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները կամակատար լինեն, «սվոյ» լինեն, ծառայեն իրենց քաղաքական ուժին, իսկ եթե ավելի ճշգրիտ լինենք՝ մեկ անձի: Ինչպես «հին ու բարի» ժամանակներում. «Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերը լինի»: Իրականում պետական համակարգում մեծ թիվ են կազմում քաղծառայողները, որոնք պաշտպանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Բայց նախորդ երեք տարին ցույց է տվել, որ այս իշխանությունների համար օրենքը ոչինչ է, ցանկացած օրենք նրանք կարող են մեկնաբանել կամ ուղղակի փոխել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու:

Ընդ որում, այստեղ հատուկ պետք է նշել, որ խոսքը պետական պաշտոնյաների ընդվզումների կամ բոյկոտների մասին չէ, խոսքը պարզապես քաղաքական հայացքներ, քաղաքական «սիմպատիաներ» ունենալու մասին է: Եթե մարդը պրոֆեսիոնալ է, իր գործի մեջ փորձառու է, անթերի կատարում է իր աշխատանքը, ի՞նչ էական է, թե քաղաքական ինչ հայացքներ ունի: Եվ հետո, այդ ի՞նչ հզոր կադրեր ունի այս իշխանությունը, որ կարողանալու է լիարժեք փոխարինել աշխատող մասնագետներին: Երեք տարի տեսել ենք նրանց կադրերին, նրանց նշանակումները, որոնց պատճառով ամբողջ պետական կառավարման համակարգը կաթվածահար վիճակում էր, տնտեսությունը հասել է աղետի, անխտիր բոլոր ոլորտներում ձախողվել են՝ ինչքան «ուժները պատում է»: «Քայլողների» պատկերացումները պետական կառավարման համակարգի մասին լիարժեքորեն արտացոլվում են համայնքների ղեկավարների հետ կապված հարցում:

Դեռևս ընտրությունների ժամանակ Նիկոլը ձեռքն ընկած բութ գործիքները օդում թափահարելով սպառնում էր այն համայնքապետներին, որոնք համարձակվել են ոչ թե իր օգտին աշխատել, այլ քաղաքական ուրիշ հայացքներ ունենալ: Հետո հարձակման մարաթոնի դրոշն անցավ այլ քպականների, որոնք քափուքրտինք մտած փորձում էին ապացուցել, որ համայնքների ղեկավարները չեն կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, պետք է հրաժարական տան այլ քաղաքական ուժերի սատարած համայնքապետները: Նորից ասենք՝ իյա, իրո՞ք: Այդ դեպքում կարո՞ղ է ուղեղ ունեցող որևէ մեկը մեկնաբանել նախկին նախարար Արայիկ Հարությունյանի դժգոհությունը Երևանի քաղաքապետից, որ նա «ակներև ու հրապարակային» աջակցություն չի հայտնել ՔՊ-ին: Այսինքն, բացարձակ կարևոր չէ՝ Երևանի քաղաքապետն աշխատող է, աշխատող չի, արդյունավետ է, արդյունավետ չէ (շատերի կարծիքով, այս թիմի ամենաարդյունավետ պաշտոնյան է, բայց դա հարցի մյուս կողմն է): Էականն այն է, թե նա որքանով է, իր բանուգործը թողած, լծվել ընտրարշավին:

Չէ, այնպիսի տպավորություն չստեղծվի, թե զարմացած ենք գործող իշխանության նման գործելաոճից: Զարմանալու բան չկա. մարդիկ երեք տարի այդպես են աշխատում, թեպետ աշխատել բառն այդ թիմի համար մեծ ճոխություն է: Նրանք երբեք ոչինչ չեն անում, բացի ընդդիմախոսների ու ընդդիմադիրների վրա հարձակվելուց, սուտը, կեղծիքը, երկակի, եթե ուզում եք իմանալ՝ բազմակի ստանդարտները դարձրել են գործելաոճ: Ասում եք՝ մարդիկ ընտրություններից ընդամենը մի քանի օր անց արդեն դժգոհում են, ճանապարհներ են փակում: Հետո ի՞նչ: Այս իշխանությունները Էլֆել յան աշտարակի գագաթից թքած ունեն այդ ամենի վրա, նրանք արդեն իրենց նպատակին հասել են:

Իսկ նման դժգոհությունները ամեն օր ավելի ու ավելի շատ են լինելու, չլուծված ու չլուծվող խնդիրները օրավուր խորանալու և շատանալու են: Բայց այդ ամենը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի համար շատ երկրորդական է, կարևորը իշխանությունը պահելն է և ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ իրականացնելն ու գործեր կարելը: Մնացյալը, վստահ են, հասարակության մի զգալի մասը կների կամ կմոռանա: Ինչպես ներեցին ու մոռացան Արցախի 75 տոկոսի կորուստը, հազարավոր զոհերը, խայտառակ պարտությունը:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank