Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախյան հիմնահարցն իրոք բեռ կամ գլխացավանք են համարո՞ւմ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարի Արցախյան հիմնահարցի շուրջ բեկումնային զարգացումներ տեղի ունեցան։ Նախ՝ բանակցային գործընթացը լիովին փակուղի մտավ, իսկ Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց ռազմական ագրեսիա ձեռնարկել Արցախի նկատմամբ և փորձել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Բռնազավթելով Արցախի տարածքների մեծ մասը՝ Ադրբեջանն ըստ էության խախտեց բանակցային երկարատև գործընթացի արդյունքում ձևակերպված և միջնորդների կողմից հավանության արժանացած այն դրույթը, թե խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Ուշադրություն դարձնենք, որ այս համատեքստում էին ձևակերպվել հիմնախնդրի խաղաղ կարգավորման երեք սկզբունքները, այն է՝ ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառումը, տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը։

Եվ համանախագահող երկրները բազմիցս հաստատել են իրենց հանձնառությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի նշված բոլոր սկզբունքների միաժամանակ կիրառման համատեքստում, որը բացառում է ռազմական ճանապարհով խնդրի կարգավորման որևէ տարբերակ։ Սակայն Ալիևը ոչ միայն խախտել է հիմնախնդրի կարգավորման սկզբունքները՝ ագրեսիայի միջոցով փորձելով հասնել միակողմանի լուծման, այլև ոտնձգություններ է իրականացնում Հայաստանի սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ։

Եվ ուշագրավ է, որ իր հանցավոր գործելակերպի առաջխաղացման հարցում Բաքուն իր թիկունքում ունի Անկարայի աջակցությունը։ Սակայն Հայաստանը բավարար կերպով միջազգային հանրության ուշադրությունը չի հրավիրում այս հանգամանքի վրա։ Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ Բաքուն որոշակի մտավախություններ ունի, որ հայկական կողմը ցանկացած պահի կարող է Արցախի հարցում կրկին ակտիվ գործողությունների անցնել նախ՝ դիվանագիտական հարթության վրա, ապա նաև ռազմական ոլորտում։ Ուստի այս համատեքստում պետք է դիտարկել այն հանգամանքը, որ Ալիևը պարբերաբար զգուշացնում է, թե իրենց բռունցքը տեղում է, հանկարծ Հայաստանի ռևանշիստները չփորձեն քայլեր ձեռնարկել պատերազմի արդյունքում հաստատված ստատուս քվոն փոխելու ուղղությամբ՝ նկատի ունենալով առաջին հերթին հայաստանյան ընդդիմությանը։

Բաքվի ունեցած անհանգստությունների արդյունքում է, որ թուրքական և ադրբեջանական զորամիավորումները գրեթե ամեն շաբաթ համատեղ զորավարժություններ են անցկացնում և ուժի ցուցադրություն կազմակերպում, որ հանկարծ Հայաստանի մտքով չանցնի չկատարել իրենց պահանջները։ Ու ինչքան Հայաստանը զիջողական դիրքորոշում է որդեգրում, այնքան թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է մեծացնել ճնշումը։ Ու թվում էր, թե ընտրություններից հետո իշխանությունները կըմբռնեն Արցախի հետ կապված նախաձեռնողականություն դրսևորելու պահի կարևորությունը, բայց ապարդյուն։ Ադրբեջանը ոչ միայն «մարսել» է իր ագրեսիան ու արցախահայության նկատմամբ իրագործած ցեղասպանական գործողությունները, այլև համարում է, որ Արցախի հիմնահարց գոյություն չունի։ Իսկ վերջերս էլ Ալիևը սկսել է հոխորտալ այն մասին, որ անգամ Լեռնային Ղարաբաղ հասկացություն այլևս չկա, Ղարաբաղի էջը մեկընդմիշտ փակված է, իսկ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ։ Ալիևի այս հոխորտանքները հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանքի չեն արժանանում։

Այնինչ, ուղղակի անհրաժեշտ էր փաստարկված պատասխանի միջոցով Ալիևին հիշեցնել Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունները, իսկ միջազգային հանրությանը հատուկ ուղերձ հղել, որ Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի։ Բայց տպավորություն է, որ, կարծես, ներկայիս ներքաղաքական թոհուբոհի մեջ Արցախի հիմնահարցը միտումնավոր մոռացության է մատնվում։ Երբ ընդդիմության առաջնորդներից որևէ մեկը որևէ ներքաղաքական հայտարարություն է անում, ապա իշխանությունները շատ օպերատիվ կերպով շտապում են արձագանքել, սակայն եթե խոսքը վերաբերում է թշնամի երկրի ղեկավարին, ապա նրանք ձկան պես լուռ են։ Թերևս իշխանություններն իրենց գործելակերպով ցույց են տալիս, որ Արցախյան հիմնահարցը իրոք բեռ կամ գլխացավանք են համարում և ձգտում են հնարավորինս շուտ ազատվել այդ գլխացավանքից։

Եվ պատահական չէ, որ իշխանությունների վերարտադրության փաստը ադրբեջանական մամուլում մեծ խանդավառությամբ ընդունվեց։ Ի հակադրություն իշխանությունների, Արցախյան հիմնահարցի թեման բավական թեժ է պահում ընդդիմությունը։ Ընդդիմադիր ուժերն Արցախի թեման բարձրացնելու համար օգտագործում են նույնիսկ իրենց միջազգային կապերը։ Այնուամենայնիվ, ամբողջ խնդիրն այն է, որ ընդդիմադիր ուժերը չունեն այն իշխանական լծակները, որոնք թույլ կտան անհրաժեշտ կերպով հակադարձել Բաքվին։ Անվտանգության փորձագետ չպետք է լինել հասկանալու համար, որ Արցախի անվտանգությունը և սուբյեկտայնությունը ուղիղ համեմատականով կապված է Հայաստանի անվտանգության և սուբյեկտայնության հետ։

Ինչպես Մոնթե Մել քոնյանն էր հայտարարում, եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը։ Թերևս իրենց իշխանությունը պահելու մոլուցքով տարված՝ Փաշինյանն ու իր թիմակիցները դեռևս չեն հասկանում այս փաստի կարևորությունը, կամ էլ իրենց անհասկացողի տեղ են դնում և դրական ժեստեր անելով՝ փորձում են հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Իսկ այս գործելակերպը ճանապարհ է բացում նոր կապիտուլ յացիաների համար, ինչից խուսափելու նպատակով իշխանությունները պետք է պատրաստակամ լինեն ամեն ջանք գործադրելու՝ սկսած բանակի արդիականացումից, վերջացրած միջազգային հանրության, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դռներն անդադար ծեծելուց։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира