«Շատ կանայք իսկապես հետաքրքված են, որոշներն ուղղակի երազում են որովայնի հատվածում գեղեցիկ մկաններ ունենալ». Սոնա Եսայանը բացահայտել է իր ձիգ որովայն ունենալու գաղտնիքները
ЛАЙФՊարուհի Սոնա Եսայանն Ինստագրամի իր էջում որովայնը բաց լուսանկարներ է հրապարակել և գրառում արել՝ հետևորդներին խորհուրդներ տալով, թե ինչպես կարելի է ձիգ որովայն ունենալ:
«Մի քանի օր առաջ սթորի բաժնում պատասխանել էի հեևորդներիցս մեկի հարցին, թե ինչպե՞ս և ինչի՞ց է պետք սկսել որովայնային հատվածում նման արդյունք ունենալու համար: Իմ հետևորդները շատ բուռն արձագանքեցին այդ սթորիին, ու հասկացա, որ շատ աղջիկներ ու կանայք իսկապես հետաքրքված են, որոշներն ուղղակի երազում են որովայնի հատվածում գեղեցիկ մկաններ ունենալ ու բոլոր հնարավոր «դաժան» ու դժվար ճանապարհները պատրաստ են անցնել։
Սիրելիներս, որպես առաջին օնլայն օգնություն՝ պետք է սկսել սննդակարգից՝ առանց որի բոլոր հնարավոր կամուրջներն այրվում են դեպի գեղեցիկ որովայնը:
Սկսել սկզբից՝ ապրել առանց գազավորված ըմպելիքների, օգտագործել առողջ սնունդ»,- գրել է նա: