Նռնակով շրջող տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել (տեսանյութ)
ОБЩЕСТВОՀունիսի լույս 30-ի գիշերը Ճամբարակի բաժնի համայնքային ոստիկանները, շրջիկ ծառայություն կատարելիս, Ճամբարակի Սեպտեմբերի 21-ի փողոցում նկատել են կասկածելի վարքով մի տղամարդու:
Անմիջապես մոտեցել ու տեսել են, որ ձեռքին պայթուցիչով նռնակ կա։
Վայրկյան չկորցնելով՝ տղամարդու ձեռքից խլել են նռնակը՝ կանխելով հնարավոր հետևանքները։
Տղամարդը բերման է ենթարկվել բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը՝ Ճամբարակի բնակիչ էր, 35 տարեկան։ Բուժհաստատությունում ստուգվել է նրա սթափության աստիճանը. պարզվել է, որ ոչ սթափ վիճակում է։
Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակը բաժնից ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչություն՝ փորձաքննության։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ նռնակը ձեռք բերելու ճանապարհը քննությամբ պարզվում են։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



