Պետք է պատրաստ լինենք COVID-ի բռնկման չորրորդ փուլին․ այն կարող է շատ ծանր լինել․ Արմեն Մուրադյան
ИНТЕРВЬЮ«Հնարավո՞ր է ունենանք COVID-ի բռնկման չորրորդ փուլ․ դա ռեա՞լ է»․- Հ1-ի տաղավարում պատասխանելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հարցին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատասխանեց․
«Դա շատ ռեալ է։ Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։ Չէ՞ որ COVID-ից ոչ միայն մենք մեր վրա վերցրեցինք այդ բոլոր ծախսերը, այլև մի շարք բուժական գործողություններ մեկ տարով հետաձգվեց»,- ասաց Մուրադյանը։
«Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, պետք է ճշմարտությունն ասել․ մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը»,- զգուշացրեց բանախոսը։
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате
5
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank



