ԱՀԿ ղեկավարը հայտարարել է աշխարհում համաճարակի շատ վտանգավոր փուլի մասին
МЕЖДУНАРОДНОЕԿորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով աշխարհը համաճարակի շատ վտանգավոր փուլ է անցնում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեիսուսը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ «Դելտա»-ի խիստ վարակիչ շտամը հայտնաբերվել է առնվազն 98 երկրում, «և այն կշարունակի զարգանալ և մուտացիայի ենթարկվել» և արագորեն տարածվել ինչպես ցածր, այնպես էլ բարձր պատվաստման ցուցանիշների դեպքում:
Ինչպես շեշտել է կազմակերպության ղեկավարը, կորոնավիրուսի մուտացիաները «պահանջում են իրավիճակի անընդհատ գնահատում և առողջապահության կողմից ձեռնարկվող միջոցառումների մանրակրկիտ ադապտացում:
Նա հիշեցրել է համաճարակային իրավիճակը սերտորեն վերահսկելու, թեստեր անցկացնելու և պացիենտներին մեկուսացնելու անհրաժեշտությունը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



