Նույնիսկ պորտալարը կտրած չի եղել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում հայտնաբերված նորածնի մասին. Sputnik Արմենիա (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԳյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ թողել են մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։
ՀՀ ոստիկանության Շիրակի բաժանմունքից հայտնել են, որ լքված երեխայի մասին ահազանգը ստացել են այսօր 10:10-ին:
Երեխան հայտնաբերվել է Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդ։ Նա լսել է երեխայի ձայն, մոտեցել ու տեսել է, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել է ոստիկանություն ու շտապօգնություն:
Շտապ օգնության բրիգադը տեղում տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը նույնիսկ կտրած չի եղել: Անմիջապես փաթաթել ու տեղափոխել են մանկական հիվանդանոց:

1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



