Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Տնտեսության իրական ծավալները նվազել են. վերականգնման մասին խոսելը պրիմիտիվ մանիպուլյացիա է». «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսության իրական ծավալները չեն վերականգնվում, ինչն այս պահի դրությամբ փաստում է գնաճ-տնտեսական ակտիվության ցուցանիշ հարաբերակցությունը: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունվար-մայիս ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև կառավարության կողմից տարեվերջին կանխատեսվող 6 տոկոս տնտեսական աճին: Նշենք, որ հունվար-մայիսին պաշտոնական տվյալներով արձանագրվել է 4,3 տոկոս տնտեսական աճ:

«Իրենց վիճակագրությանը, բնականաբար, դժվար է հավատալ, բայց անգամ իրենց վիճակագրությամբ ենք փաստում, որ ՏԱՑ-ն աճել է 4,3 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսն այդ նույն ժամանակահատվածում աճել է 5,5 տոկոսով: Երկրորդ ցայտուն ցուցանիշը արդյունաբերության ոլորտինն է, որտեղ ունենք 2,3 տոկոս աճ: Սա այն դեպքում, երբ արդյունաբերական արտադրանքի գներն աճել են ավելի քան 9 տոկոսով: Առևտրի դեպքում էլ 7,4 տոկոս աճ կա, բայց միայն սննդամթերքի գները այս նույն ժամանակահատվածում 7,6 տոկոսով են ավելացել: Ավելի ծանր է իրավիճակը ծառայությունների ոլորտում: Փաստացի, նախորդ տարվա համեմատ այս ոլորտում նույն շրջանառությունն ունենք, երբ ծառայությունների գները ևս աճել են: Այստեղ ծառայությունների իրական ծավալների անկումը ևս ակնհայտ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այս շարքը կարելի է շարունակել, բայց մեկ այլ կարևոր գործոն կա. «Հիմնական գործոնը բազայի էֆեկտն է: Այսինքն, ծավալների նվազման ցուցանիշներն առկա են նույնիսկ այն պարագայում, երբ նախորդ տարի մարտից սկսած մեր տնտեսությունը համատարած սահմանափակումների մեջ էր: Նույնիսկ բազայի էֆեկտի նման բարձր առկայության դեպքում 2020 թվականի համեմատ տնտեսության իրական ծավալների վերականգնում դեռ չունենք: Սա է իրողությունը: Եվ բազայի էֆեկտը մինչև տարեվերջ շարունակվելու է, որովհետև այս իշխանական խմբակի կողմից համավարակի տապալումից բացի, մենք նաև մեկ այլ բազային էֆեկտ առաջացնող երևույթ՝ պատերազմ ունեցանք, որի ձախողումները ևս տնտեսական անկման բերեցին: Չնայած չեմ կարծում, որ տարին 6 տոկոսով կփակեն, բայց եթե անգամ իրենց կանխատեսած 6 տոկոս ՀՆԱ-ի աճն էլ ցույց տան, պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները. նախ՝ իրավիճակն ակնհայտորեն այնքան վատ է, որ նույնիսկ այսօրվա պոպուլիստ իշխանություններն են փաստացի ասում, որ մինչև տարվա վերջ շարունակելու ենք մեր տնտեսական անկումը:

Ինչո՞ւ, որովհետև 6 տոկոս աճով նույնիսկ անվանական չենք վերականգնվում՝ հաշվի առնելով, որ նախորդ տարի անկումը 7,6 տոկոս էր: Երկրորդ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում գնաճը մեր երկրում կմոտենա երկնիշ ցուցանիշի: Մեծ հաշվով, տնտեսության իրական ծավալներով մենք ունենալու ենք մոտավորապես այնչափ անկում, ինչն արձանագրվեց նախորդ տարի՝ հաշվի առնելով գնաճն ու բազայի էֆեկտը: Այսինքն, այստեղ վերականգնման մասին խոսելն ուղղակի պարզ ու պրիմիտիվ մանիպուլ յացիա է»:

Թադևոս Ավետիսյանն ավելի հանրամատչելի համատեքստում դիտարկեց իրավիճակը. «Պարզ ասած՝ գներն ավելի արագ են աճել, քան տնտեսությունը: Երբ գներն աճում են, դրամական արտահայտությամբ շրջանառությունները, բնականաբար, ևս աճում են: Օրինակ՝ երբ նախկինում տասը ձեթ էր վաճառվում, 6000 դրամի շրջանառություն էր: Հիմա այդ նույն տասը ձեթը 11 000 դրամի շրջանառություն է: Այսինքն, երբ գներն աճել են 5,5 տոկոսով, և գոնե այդքան չի աճել տնտեսությունը, նշանակում է՝ տնտեսության իրական ծավալները նվազել են: Թե՛ միջազգային կազմակերպությունները, թե՛ Համաշխարհային բանկը և անգամ մեր Կենտրոնական բանկը 6 տոկոս աճ չեն կանխատեսում:Բայց եթե անգամ այս պոպուլիստների կանխատեսած թիվն ունենանք, այս գնաճի պայմաններում անկումը նույն տեմպերով շարունակվելու է»:

Նրա խոսքով՝ գործ ունենք ահագնացող գնաճի հետ: «Ընդհանուր առմամբ, գնաճն անկախ երևույթ չէ, այն արտացոլվում է երկրի տնտեսությամբ: Այն անխուսափելի է, երբ շարունակվում է տնտեսական անկումը: Ընդհանուր տնտեսական բարձր ռիսկերի պարագայում հատկապես ներկրվող ապրանքների ուղղությամբ գնաճն անխուսափելի է: Հիմա 5,5 տոկոսը սպառողական գների ինդեքսն է, որտեղ ամենատարբեր ապրանքներ են ներառված: Ընդ որում, այդ ցուցանիշի մեջ առաջին անհրաժեշտության ապրանքները շատ քիչ տեսակարար կշիռ ունեն: Իրականում այս հինգ ամիսներին մարդկանց առաջին անհրաժեշտության ապրանքներից միայն սննդամթերքինն աճել է 7-8 տոկոսով: Միևնույն ժամանակ, կաթնամթերքի, ձեթի, յուղերի, հացի, հացամթերքի, ձվի ու մսամթերքի գներն առնվազն կրկնակի, եռակի ավելի բարձր չափով են աճել: Այստեղ մենք 20-30 տոկոսին մոտեցող գնաճ ունենք:

Բարձրացել են նաև դիզվառելիքի և բենզինի գները: Այսպիսի իրավիճակում ամենավտանգավորն այն է, որ կրճատվում են մարդկանց իրական եկամուտները: Այսինքն, տնտեսությունն անկում ունի, այն չի վերականգնվում, եկամուտները գրեթե չեն աճում, բայց գներն են աճում առաջանցիկ ձևով: Միևնույն ժամանակ, մարդկանց ծախսերն են ավելանում նույն կյանքի որակը պահելու համար: Հետևաբար, գործ ունենք իրական եկամուտների նվազման և մարդկանց կյանքի որակի վատացման հետ: Ստեղծված իրավիճակը ցածր եկամուտ ունեցողների համար աղքատության հանգեցնող հստակ գործոն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:

 

Ինչ վերաբերում է գնաճի զսպման հնարավորություններին, նա նշեց. «Առհասարակ, գնաճի պատճառները տնտեսական երևույթներն են: Դա ներդրումների փախուստն է երկրից, օտարերկրյա ներդրումների համար առկա ռիսկերն են, գործոն են նաև աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև բացասական սպասումները, որոնք արդեն առաջացել են տնտեսվարողների մոտ և փոխել են նաև սպառողների վարքագիծը: Այսպիսի իրավիճակը կշտկվի, երբ այդ գործոնները կչեզոքացվեն և կայուն անկումը կփոխարինվի կայուն զարգացմամբ: Մինչև դա տեղի չունենա, գնաճի և տնտեսական անկման հանգեցնող բոլոր երևույթներն առկա են լինելու: Կենտրոնական բանկը, ջանք չխնայելով, իրականացնում է մի քաղաքականություն, որով փորձում է ինչ-որ չափով նաև ազգային արժույթը կայունացնել, որ ինչ-որ չափով զսպի գնաճը: Բայց սրանք կարճաժամկետ արդյունքներ տվող գործիքներ են:

Այսինքն, ինչքան էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեն, ինչքան էլ հույսները դնեն տրանսֆերտների՝ դրսի փոխանցումների վրա, միևնույնն է, սա հարցի լուծում չէ, կարճաժամկետ արդյունքներ է ունենալու: Մեծ հաշվով, քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, քանի դեռ կան տնտեսական անորոշություններ, ռիսկեր, կապիտալի փախուստ և օբյեկտիվ բացասական սպասումներ տնտեսվարողների մոտ, մեր տնտեսությունը չի կարող վերականգնվել»:

Նրա խոսքով՝ քանի դեռ տնտեսական ազատ անկման փուլում ենք, նշվածից բխող լրացուցիչ բացասական երևույթներն ու հետևանքներն անխուսափելի են լինելու: «Ամենակարևոր խնդիրներից են գնաճը, տնտեսական անկումը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սոցիալական խնդիրների սրումը և իրական զբաղվածության մակարդակի նվազումը: Սրանք երևույթներ են, որոնք, բնականաբար, ազդում են նաև մարդկանց տրամադրությունների և վարքագծի վրա, և, վերջին հաշվով, հանգեցնում նաև արտագաղթի: Թվարկվածները, ինչպես նաև կյանքի որակի վատացումն ու ապագայի նկատմամբ անորոշությունների ելքերից մեկը դառնում է արտագաղթը, ինչն արտացոլվում է փաստերով: Մենք արտագաղթի նոր ալիքի հետ գործ ունենք, ինչն ինքնին բավականին վտանգավոր երևույթ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества