Որոշված է, թե ինչ պաշտոն կունենա Ալեն Սիմոնյանը
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել, և չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են որոշված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաև նրան պահել բռի մեջ և ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։
Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով։
Ի դեպ, Արսեն Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Սուրեն Պապիկյանին, իսկ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության ղեկավար էր պատկերացնում Հայկ Կոնջորյանին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



