Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Մարդը լավ կյանք է ուզում իր եւ իր երեխաների համար. Արթուր Սուքիասյանն՝ ԱՄՆ-ում բնակվելու և առաջիկա ծրագրերի մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Տարիներ առաջ Հայաստանում բավականին ակտիվ գործող դերասան ամուսիններ Արթուր եւ Արմենուհի Սուքիասյանները արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում են ԱՄՆ-ում:Life.panorama.am-ը խոսել է Արթուր Սուքիասյանի հետ, ով ոչ միայն պատմել է իր գործունեությունից ու ապագա ծրագրերից, այլև կիսվել է Հայաստանից հեռանալու պատճառների, հայրենիքի նկատմամբ կարոտի, ինչպես նաեւ Հայաստանից հեռու երեխային հայեցի մեծացնելու իր տարբերակի մասին:

Արթուր, առաջինը ուզում էի տեղեկանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում դուք եւ Արմենուհինզբաղված:

-Այժմ նկարահանվում եմ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, զուգահեռ գրել ենք 24 մասից բաղկացած հումորային ֆիլմի սցենար, որը նկարահանման ընթացքի մեջ է, այն կկոչվի «ՄՈՏՈ ԼՈՏՈ» եւ հեռարձակվելու է «USArmenia TV»-ով: Ինչպես նաեւ, տեղի ամենաբարձր վարկանիշն ունեցող խաղ-հաղորդման՝ «Big Win»-ի հաղորդավարն եմ, որը հեռարձակվում է ամեն օր ուղիղ եթերով:

Գիտեմ, որ բացի դերասանական արվեստից, տիրապետում եք նաեւ MAGIC - «Quick change» մասնագիտությանը, հետաքրքիր է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմեն ԱՄՆ-ում:

- Այո, աշխատում եմ ամերիկացի պրոֆեսիոնալ ակրոբատների հետ, պատրաստում ենք մեծ իլուզիոն շոու-ծրագիր, իսկ փետրվարին հրավեր ունեմ «AMERICAN GOT TALENT»-ից, հուսամ գոնե մի քանի փուլ կանցնեն իմ շոուները:

Արթուր, փորձ եք ունեցել նաեւ բեմադրություն ներկայացնելու, որոնց մասին ոչ բոլորըգիտեն, գուցե ամերիկաբնակ մեր հայրենակիցների համր նոր բեմադրությո՞ւն եքնախատեսում, այդ առումով ծրագրերի մասին եւս կխնդրեմ կիսվեք մեզ հետ:

-  Ներկայացում բեմադրել էի Բելգիայում, ու մասնակցել էինք Չեխիայում թատերական փառատոնին և 70 երկների մեջ արժանացել էինք 5-րդ մրցանակի, իսկ այստեղ՝ ԱՄՆ-ում, դեռ չեմ ներկայացել բեմադրությամբ:

Արմենուհին նաեւ երգչուհի էր այստեղ ներկայանում, բայց Ձեր մեկնելու հետ մեկտեղկարծես նա այլեւս չզբաղվեց այդ աշխատանքով, ես ճի՞շտ եմ, թե սխալվում եմ:

- Արմինեն մասնագիտությամբ դերասանուհի է, պարզապես մեկ երգ ձայնագրվեց, որն էլ տեսահոլովակ ունեցավ:

Արթուր, գիտեմ, այս հարցը շատ է քննարկվել, բայց չհարցնել չեմ կարող, քանի որ այնշարունակում է հետաքրքրել մարդկանց. երբ դուք մեկնեցիք, չգիտես ինչու, սկսեցինտարածվել այն լուրերը, թե լուրջ կոնֆլիկտը, խնդիրները Ձեզ հայրենիքից հեռացրեցին,դա ճշմարտությանը համապատասխանո՞ւմ է, թե ոչ:

- Խնդիրները, կոնֆլիկտները և նման վատ երևույթները շատ հարաբերական են, ինչպես ամեն ինչը մեր կյանքում, բայց մարդու յուրաքանչյուր քայլ ունի պատճառ և բացատրություն, որոնց պետք է հաղթահարել և քայլել առաջ, կյանքը շատ կարճ է, որ խնդիրներին թույլ տաս քեզ ստիպեն դոփել նույն տեղում: Որպես այդպիսին, կոնֆլիկտներ չեն եղել, իմ խնդիրը նույնն էր, ինչ բոլորինը՝ մարդը լավ կյանք է ուզում իր եւ իր երեխաների համար:

Երբ պատրաստվում էի Ձեր հարցազրույցին, տպավորություն ունեցա, թե շատհիասթափված եք Հայաստանից եւ այստեղի հետ կապված շատ խնդիրներից, եթե ճիշտեմ հասկացել, կպատմեք, թե ի՞նչն է Ձեզ ամենաշատը հիասթափեցրել:

- Ովքեր կարդացել եմ իմ տված հարցազրույցները, կարծում եմ հասկացել են, որ ես հայրենասերների միջից ամենահայրենասերն եմ և մեկ տոկոս հնարավորության դեպքում կվերադառնայի իմ երկիր և իմ երեխաներին կմեծացնեի հենց իմ հողում, բայց, ցավոք սրտի, այս կյանքում ցանկություններն ու հնարավորությունները այնքան էլ մտերիմ ընկերներ չեն:

Արթուր, եթե համեմատական տանեք, ի՞նչ առավելություններ եւ ինչ թերություններ ունենԱՄՆ-ն եւ Հայաստանը:

- Հայաստանը ունի միակ և չկրկնվող առավելություն, այն իմ հայրենիքն է, իմ սերն է ու իմ արմատներն են, ԱՄՆ-ն բացի վերոնշվածներից, ունի մնացած առավելությունները, այտեղ ապրելը մի տեսակ նման է այն մարդուն կամ կնոջը, ով ամուսնացել է մի շատ հարուստ մեկի հետ, ով իր համար երբեք սիրելի ու ցանկալի չի դառնա, ինչպես եղել է իր համար իր առաջին սերը:

Վստահ, կարոտած կլինեք Հայաստանը, հետաքրքիր է՝ ի՞նչն եք ամենաշատը կարոտել:

- Կարոտում եմ և կարոտելու եմ միշտ, ամենաշատը սիրում եմ իմ վատ թե լավ հուշերը՝ կապված իմ Հայաստանի հետ, ևս մեկ անգամ առիթը բաց չթողնեմ և ասեմ, որ սիրում եմ քեզ իմ տանջանք ու տառապանք տեսած, բայց միշտ կանգուն մնացած իմ պուպուշ Հայաստան:

Արթուր, Ձեր մեկնելուց ի վեր ոչ մի անգամ չեք վերադարձել Հայաստան, ինչո՞ւ:

- Ոչ, չեմ վերադարձել դեռևս, բայց հուսամ մոտ ապագայում կգամ:

Կարծում եմ, հեռավորությունը չի խանագարի հայրենիքով հետաքրքրվելուն, փորձո՞ւմեք տեղեկանալ այստեղ կատարվող անցուդարձի մասին,  ինչի՞ համար եք ուրախ եւ ինչի՞համար տխուր:

- Այո, իհարկե, հետաքրքրվում եմ միշտ ու ցավում խնդիրների համար, ճիշտ է՝ քիչ է պատահում նման դեպքեր, որ Հայաստանում մի լավ բան տեղի ունենա, բայց ուրախանում եմ ի սրտե:

Արթուր, բոլորը գիտեն, որ հրաշք ընտանիք ունեք, մի փոքր կպատմե՞ք որդու մասին,ընտանիքում համալրումներ չե՞ն սպասվում:

- Երեխաները ամենաշուտն են ինտեգրվում դրսի կյանքին, հեշտ սկսում են տիրապերել լեզվին: Ինձ մոտ նույնն է, ինչ որ բոլոր դրսում ապրող հայկական ընտանիքներում, առաջին տեղում է հայրենասիրությունը և հայեցի մնալը:

Օտար երկրում հայեցի երեխա մեծացնելը շատ դժվար է, այդ առումով ինչի՞ վրա եքշեշտը դնում, որպեսզի արմատներից շատ չհեռանա նա:

- Առաջին հերթին նա գիտի, որ տանը անգլերեն խոսելը արգելված է, 2-րդ հերթին՝ ծնողների հանդեպ հարգանքը, մնացածը՝ գեները իրենցը կանեն:

Արթուր, իհարկե, հիմա համացանցի դարն է, բայց այնուամենայնիվ, այս պահինՀայաստանում ապրող Ձեր հարազատներից կամ ընկերներից որեւէ մեկին ի՞նչկցանկանայիք հրապարակավ ասել:

- Լույսի մեծ շող, տանջված ու տառապած, երբեմն էլ տանջանք ու տառապանք տվող իմ հայրենիք, ամուր գրկում ու համբուրում եմ քեզ իմ Երևան…
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян