Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սոկոլովը բարձր է գնահատել հայ-ռուսական տնտեսական կապերը

ПОЛИТИКА

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ավարտվեցին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավա րական հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց 15-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում հանժնաժողովի կողմից կատարված աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները:

Նիստի ընթացքում քննարկեցինք հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշեցինք դաշնակցային համագործակցությունը հարստացնելու գործնական ուղղություններ: Քննարկված հարցերը վերաբերում էին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտներին: Կցանկանայի նշել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը միտված համատեղ քայլերը և ջանքերը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ ընթացիկ տարում ստորագրել նաև միջկառավարական համաձայնագիր, որով կանոնակարգվում են հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման հետ կապված հարցերը»:

Աբրահամյանը նշել է, որ նիստն անցել է փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: «Մենք դրական ենք գնահատում կատարված աշխատանքը ու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հիմնականում ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների և տնտեսվարող սուբյեկտների համար: Հուսով եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Իր հերթին, Սոկոլովը շնորհակալություն է հայտնել վարչապետին և նիստի բոլոր մասնակիցներին՝ կառուցողական ու արդյունավետ համագործակցության համար:

«Հայ-ռուսական համագործակցության շրջանակում մենք այսօր անցկացրեցինք միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը, բայց հանձնաժողովի աշխատանքն ամենևին չի սահմանափակվում դինամիկ և արդյունավետ նիստերով: Իրականում մեր համագործակցության շրջանակում  աշխատանքներ իրականացվում են ամեն օր և ամբողջ տարի: Վերջին տարին, երբ Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ցույց տվեց, թե ինչ լայն հնարավորություններ են բացվում երկկողմ հարաբերությունների ձեւաչափում:

Դա վերաբերում է տնտեսական համագործակցության բոլոր ոլորտներին, այդ թվում՝ առևտրային համագործակցությանը: Թեև 2014 թվականի համեմատ մեր առևտրշրջանառությունն աննշան նվազել է, բայց այդ անկումն, այսպես կոչված, թվաբանական է, բացարձակ արտահայտությամբ այն չի նվազել: Պարզապես էներգակիրների միջազգային գներն են ընկել, ուստի գնային իմաստով շեմը նվազել է, սակայն բացարձակ ծավալնելով մեր համագործակցությունն աճում և զարգանում է: Սա վերաբերում է բոլոր բնագավառներին՝ տրանսպորտ, էներգետիկա, ներդրումներ եւ այլն:

Անցյալ տարվա ընթացքում ռուսական կապիտալի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել են մի քանի ձեռնարկություններ: Ներդրումները շարունակվում են, ինչն անշուշտ վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Որեւէ  խնդիր, որը մեր համագործակցության շրջանակում առաջ է քաշվում հայկական կամ ռուսական կողմից, անուշադրության չի մատնվում, և որպես կանոն, գտնվում են դրական ու կառուցողական լուծումներ: Դրա համար էլ կրկին ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այսօրինակ բարեկամական փոխօգնության և օժանդակության համար և մաղթում, որ բոլորս համատեղ, արդեն ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, ակտիվորեն զարգացն ենք մեր տնտեսություններն՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»,- նշել է Սոկոլովը:

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности