37–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ОБЩЕСТВОՀուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է քաղաքացիների հետ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



