Սելենա Գոմեսը ներկայացել է համարձակ ֆոտոշարքով
ЛАЙФՎերջերս շիկահեր դարձած Սելենա Գոմեսը հազվադեպ է ուրախացնում երկրպագուներին իր համարձակ կերպարներով: Երգչուհին սիրում է կրել նուրբ ու էլեգանտ հանդերձանքներ, իսկ կարմիր գորգի վրա նախընտրում է ներկայանալ միայն երկարափեշ զգեստներով կամ «համեստ» կիսաշրջազգեստներով: Սակայն, այս անգամ աստղը որոշել է բացառություն անել, և ամենը` հանուն իր սեփական ապրանքանիշի:
Instagram-ի իր էջում Գոմեսը կիսվել է ֆոտոշարքով, որոնցում ցույց է տվել լողազգեստների մի քանի մոդելներ: Կադրերում Ջասթին Բիբերի նախկին ընկերուհին կեցվածք է ընդունել մանուշակագույն լողազգեստներով, որոնց վրա պատկերված են բազմերանգ ծաղիկներ:
Անկեղծ ֆոտոշարքը հիացրել է աստղի երկրպագուներին և նրանք խնդրել են, որ Գոմեսը հաճախակի ներկայանա նման ֆոտոսեսիաներով:


1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



