Իրավիճակն արագորեն վատանում է. Սերգեյ Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԼաոսի ԱԳ նախարար Սալենսայ Կոմմասետի հետ բանակցությունների արդյունքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակն արագորեն վատանում է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, որտեղ իրավիճակն արագորեն վատանալու միտում ունի, այդ թվում նաև այնտեղից ամերիկյան ու ՆԱՏՕ-ի այլ ուժերի արագ դուրսբերման ֆոնին»,-ասել է նա:
Լավրովը հայտնել է, որ Պուտինն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ: Այդ երկրները սահման ունեն Աֆղանստանի հետ: Նա նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի մյուս առաջնորդների հետ:
Ավելի վաղ Տաջիկստանի նախագահն ԱԽ նիստի ժամանակ կարգադրել էր 20 հազարանոց զորք մոբիլիզացնել սահմաին ստեղծված իրավիճակով պայմանավորված:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



