Տոպը՝ շրջազգեստի համադրությամբ․ Սոնա Մաթեւոսյանի գրավիչ կերպարը
ЛАЙФԴերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան պուտովար տոպ է կրում, որը համադրել է շրջազգեստի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Սոնան լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին բնության գրկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կրում էր կարմիր զգեստ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Սոնան գրել էր․ «Սեր Հայաստան», իսկ երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել դերասանուհուն։
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
Аршака Карапетян отвечает на комментарии
3
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
4
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
5
IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026



