Քննարկվում է Սյունիքում ռուսական սահմանապահների ներկայության ընդլայնման հարցը. Ռուսաստանի դեսպան
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանն ու Ռուսաստանը քննարկում են Սյունիքի մարզում ռուսական սահմանապահ ուժերի ներկայության ընդլայնման հնարավորության հարցը: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված են ՌԴ սահմանապահ ուժերի դիրքեր: Դրանք նպաստում են, որպեսզի իրավիճակը լինի կայուն ու հանգիստ:
Հիմա քննարկում կա այն մասին, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը:
Ես կարծում եմ, որ ամեն ինչ կհամապատասխանեցվի Հայաստանի շահերին, սահմանին կայունության շահերին, ինչպես նաև այն պայմանավորվածություններին համապատասխան, որոնք ձեռք են բերվել եռակողմ ֆորմատով»,-ասել է նա:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



