Նախագահի սպանության գործով ձերբակալված ամերիկացիները բացահայտել են նստավայրի վրա հարձակման նպատակը
МЕЖДУНАРОДНОЕՀայիթիի նախագահի սպանության գործով ձերբակալված ԱՄՆ քաղաքացիները բացահայտել են նախագահական նստավայրի վրա հարձակման նպատակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Nouvelliste-ին:
Խոսքը վերաբերում է երկու ամերիկացու, ովքեր ծագումով Հայիթիից են՝ Ջեյմս Սոլաժ ու Ժոզեֆ Վենսան: Նրանք ասել են, որ թարգամնիչ են եղել, իսկ խմբի նպատակն է եղել ձերբակալել նախագահին, ոչ թե սպանել:
Նրանք հայտնել են ձերբակալման վերաբերյալ ինչ-որ դատարանի որոշման մասին, սակայն որևէ տվյալ չեն ներկայացրել այդ որոշման վերաբերյալ:
Ձերբակալվածների ավտոմեքենայում, բացի զենքից, եղել է նաև նախագահի տիկնոջ բանկի գրքույկը, որը նախատեսված է եղել գումար դուրս գրելու համար, և նախագահի տանից տեսախցիկների սերվերը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



