Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները 30-40 հոգով՝ լավ զինված մտել են գյուղ. Նազարյան
ОБЩЕСТВО«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները երեսուն, քառասուն հոգով, այն էլ լավ զինված մտել են գյուղ։ Բա ինչ էի ուզում, դուք եք քվեարկել այդ կյանքի համար։ Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, Հայաստան դաշինքը՝ 7։
Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները։ Ի դեպ, երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա։ Իսկ կա հենց այս՝ հայ տղամարդը ոգեւորված է, որ մեկ ժամվա ընթացքում գյուղից հանել են կանանց ու երեխաներին։
Մյուս անգամ ժամ պահեք եւ նոր ռեկորդ սահմանեք։ Կրկնեմ՝ դուք եք ընտրել այդ ապագան»։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



