Ոգելից խմիչք օգտագործած վիճակում եւ թմրամիջոցը գրպանում
ОБЩЕСТВОՀունիսի 25-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, բերման են ենթարկել 43-ամյա Ներսես Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված:
Ներսես Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



