Ավստրալիան դուրս է բերել իր զորքերն Աֆղանստանից
МЕЖДУНАРОДНОЕԲոլոր ավստրալացի զինվորականները հեռացել են Աֆղանստանից: Այս մասին հայտնել է երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Փիթեր Դաթոնը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ներկա պահին ռազմական արշավն ավարտին է մոտեցել, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք մասնակցի այլ արշավների Միացյալ Նահանգների հետ, հավանաբար ավստրալիական ավիադեսանտային ծառայության կամ այլ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, եթե համարենք, որ դա բխում է մեր ազգային շահերից կամ մեր դաշնակիցների շահերից»,- ասել է Դաթոնը:
Վերջինս ընդգծել է, որ վերջին 20 տարում Աֆղանստանում անցկացված ռազմական արշավներին ավելի քան 39 000 ավստրալացի զինծառայող է մասնակցել, սակայն վերջին տարիներին զորակազմը կրճատվել է 1500 զինվորի և 80 սպայի:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



