Իրանի ռազմածովային ուժերը կհամալրեն տեղական արտադրության նորագույն ռազմանավը, ականակիրն ու ավիակիրը
МЕЖДУНАРОДНОЕԻրանական ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իր ուժերն առաջիկա մի քանի ամսում տեղական արտադրության նոր սարքավորում կըստանան, այդ թվում՝ ռազմանավ, ականակիր և ավիակիր, ինչպես նաև հետախուզական նավ:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, հրամանակատարի խոսքով՝ Իրանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նավատորմը զինել հրթիռներով համալրված նոր ավիակիր նավով: Դա տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Իսկ մյուս նավերը՝ ականակիրն ու ռազմանավը, ռազմածովային ուժերի կազմը կհամալրեն ավելի շուտ՝ աշնան ամիսներին:
Ընդգծելով Իրանի մեծացող ներկայությունն Ատլանտյան օվկիանոսում և աֆրիկյան ափերին՝ Խանզադին նշել է, որ Իրանի ներկայությունն այդ տարածքներում հատուկ ուղերձ ունի:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



