Ավտովթար՝ Սյունիքի մարզում. 3 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4-ամսական երեխա
ОБЩЕСТВОԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արթուր Թունանյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվելով՝ հայտնվել ճանապարհի աջ մասում առկա դաշտամիջյան հատվածում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով Ա. Թունանյանը, ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Ա. Գրիգորյանն ու 4-ամսական Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



