«Հրապարակ»․ ԱԳ փոխնախարարների ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների վրա
ПОЛИТИКА«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի և ոչ այնքան հեղինակավոր։
Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի և Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, Չեխիայում և Սլովակիայում մեր դեսպանն էր, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել և կադրերի ռեզերվում է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



