Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զուտ արձագանքողի դերում՝ առանց նախաձեռնողականության. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Արցախյան հակամարտության շուրջ պայքարի առանցքը գլխավորապես դիվանագիտական հարթություն է տեղափոխվել։ Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ դիվանագիտական ճակատը շատ մեծ կարևորություն ունի, քանի որ քիչ չեն այն դեպքերը, երբ հնարավոր չի եղել ռազմական հաղթանակը պահել դիվանագիտական հարթության վրա, և ի վերջո այն պարտության է վերածվել։ Ուստի պատահական չէ, որ Բաքուն հատուկ դիվանագիտական ջանքեր է գործադրում, օգտագործում է իր ֆինանսական ու էներգետիկ լծակները, որպեսզի Արցախի շուրջ իր գործողությունների համատեքստում բարենպաստ միջազգային միջավայր ապահովի։

Ըստ այդմ, Ադրբեջանը չի բավարարվում Պակիստանի ու Թուրքիայի առանձնահատուկ աջակցությամբ և ցանկանում է ստանալ նաև այլ երկրների սատարումը՝ փորձելով ուժի ցուցադրության միջոցով խուսափել Արցախի դեմ իր սանձազերծած ագրեսիայի պատասխանատվությունից։ Բացի այդ, Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներից ընկերությունների ներգրավել Արցախի՝ իր կողմից օկուպացված տարածքներում մի շարք ենթակառուցվածքային, շինարարական և այլ նախագծերի իրականացման ծրագրերում, որպեսզի հետո կարողանա այդ տարածքները ներկայացնել իբր ադրբեջանական ու բնակչություն բերել այդտեղ։ Որպես կանոն, Ադրբեջանն այս ընթացքում պարբերաբար հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնց շրջանակներում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին կամ Ադրբեջան այցելած օտարերկրյա պաշտոնյաներին ու լրագրողներին հրավիրում են Արցախից բռնազավթված տարածքների տարբեր մասեր։ Արցախ այցելած հյուրերին փորձում են համոզել, որ այնտեղ առկա պատմամշակութային կոթողները ադրբեջանական են կամ առնվազն ոչ հայկական (ասենք՝ աղվանական)։

Ու անպայման ադրբեջանական տակտիկայի մեջ է մտնում միջազգային գործընկերներին բողոքելը և ցույց տալը, թե իբր հայկական կողմը ոչնչացրել է ադրբեջանական կոթողներն ու արժեքները։ Ձեռքի հետ էլ արտասահմանյան ներկայացուցիչների այցերը ադրբեջանական ագրեսիայի արտաքին լեգիտիմացման համար հիմք կարող են դառնալ։ Հենց այդ տրամաբանության ներքո էր նաև հուլիսի 9-10-ը Բաքվի նախաձեռնությամբ դիվանագիտական կորպուսի՝ 4 տասնյակից ավելի ներկայացուցիչների այցը Արցախի որոշակի տարածքներ և մասնավորապես Շուշի, ինչը բուռն քննարկման առարկա է դարձել։ Սակայն զավեշտն այն է, որ այդ այցից հետո Հայաստանում ուրախանում են, թե մի քանի երկրների դեսպաններ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, մերժել են Բաքվի պաշտոնական հրավերը։

Միայն հասարակական մեծ աղմուկից հետո ԱԳՆ-ում որոշեցին «տեղից շարժվել» և ԱԳՆ հրավիրեցին Բաքվի հրավերն ընդունած երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին և նրանց փոխանցեցին այդ երկրների կառավարություններին ուղղված համապատասխան բողոքի հայտագրեր։ Ու սա թույլ տվեց իշխանական քարոզչամեքենային էյֆորիայի մեջ հայտնվել, թե իբր Ադրբեջանին հակազդելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկվում են։ Բայց ամբողջ հարցն այն է, որ հայկական կողմը դարձել է պարզապես արձագանքող, առանց որևէ նախաձեռնողականության։ Այնինչ, Հայաստանը կարևորագույն խնդիրների շուրջ բարձրաձայնելու հնարավորություն ունի։ Ադրբեջանը չեղած տեղը պատմություններ է հորինում, ապատեղեկատվությամբ փորձում կերակրել միջազգային հանրությանը, իսկ մենք չենք կարողանում ակնառու փաստերը ներկայացնել արտաքին աշխարհի դատին։

Սակայն զարմանալին այն է, որ երբ ադրբեջանցիները հանցագործություններ են իրականացնում արցախահայության, ինչու չէ՝ նաև ՀՀ սահմանամերձ բնակչության նկատմամբ, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, անխնա ոչնչացնում հայության թողած մշակութային հետքը, պատմամշակութային հուշարձանները հողին հավասարեցնում, չեղավ մի դեպք, երբ մեզ մոտ հավաքեին դիվանագիտական կորպուսին, նրանց հրավիրեին ու փաստերով ներկայացնեին, թե ինչպիսի անմարդկային վայրագությունների են դիմել ադրբեջանցիները։ Իսկ եթե ինչ-որ մի երկրի դեսպան էլ, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ ՌԴ-ի, Սյունիք են այցելել, ապա դա ոչ թե մեր իշխանությունների, այլ միայն իրենց սեփական նախաձեռնողականությունն է եղել։

Չհաշված, որ միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանը պետք է ամեն մի պատեհ առիթի բարձրաձայնի Ադրբեջանի հանցագործ գործելակերպի մասին, որը միտված է հատուկ այնպիսի պայմանների ստեղծմանը, որ արցախահայությունը հեռանա իր հայրենիքից։ Դրան է միտված նաև այն, որ ադրբեջանցիներն Արցախում անգամ ցանկանում են փոխել գետերի հուները։ Իսկ թուրք-ադրբեջանական ագրեսորների կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործման թեման իշխանություններն այլևս չեն էլ շոշափում։ Թերևս այսպիսի գերկարևոր հարցերը նրանց չեն հետաքրքրում, կարևորը երևակայական «պողպատե մանդատն» է, ընդ որում՝ միայն ներքին «սպառման»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира