Լեհաստանն ԱՄՆ-ից կգնի ժամանակակից տանկերի չորս գումարտակ
МЕЖДУНАРОДНОЕԼեհաստանն ավելի քան 6 միլիարդ դոլարով ԱՄՆ-ից կգնի 250 գերժամանակակից Abrams տանկ: Դա հնարավորություն կտա երկրում ստեղծել չորս լրացուցիչ գումարտակ: Տանկերի առաջին խմբաքանակը լեհական բանակի հետ ծառայության կմտնի հաջորդ տարի:
«Մեր բանակը հաջորդ տարի կստանա Abrams տանկերի վերջին տարբերակը»,-ասել է Լեհաստանի փոխվարչապետ, երկրի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին:
Նա նշել է, որ խոսքը M1A2 Abrams SEPv3 տանկի վերջին տարբերակի մասին է, որը միայն հիմա է սկսում ծառայության անցնել ամերիկյան բանակ: Կաչինսկին նշել է, որ երկիրը հավատարիմ է սկզբունքին. «Ով ցանկանում է խաղաղություն, նա պատրաստվում է պատերազմի»: Նա շեշտել է, որ նման զենքով Լեհաստանի պաշտպանությունը դժբախտության դեպքում ավելի ուժեղ կլինի:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



