Էրդողանը հուլիսի 19-ին կմեկնի Կիպրոս, որտեղ «ուրախալի լուր» կհայտնի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ) կատարած այցի ընթացքում, որը նախատեսված է երկուշաբթի` հուլիսի 19-ին, լավ լուր կհայտնի, գրում է aa.com.tr կայքը:
«Ես ուզում եմ այդ մասին հայտարարել ՀԿԹՀ խորհրդարանում: Դա կլինի դրական քայլ, որի նախնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են», -Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նրա խոսքով, հայտարարությունը, որը նա նախատեսում է հնչեցնել, «խաղաղության ուղերձ» կլինի կղզու բնակիչների և ամբողջ միջազգային հանրության համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



