Մկոյանը երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել է Իրանի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի և Թեհրանի «Էսթեղլալ»-ի պաշտպան Հրայր Մկոյանը երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկել է Իրանի առաջնության տուրի խորհրդանշական հավաքականում: Varzesh3.com-ը կազմել է 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ներառվել են դարպասապահ Ֆերնանդրո դե Խեսուս Ռիբեյրոն` «Էսթեղլալ Խուզեստան», պաշտպաններ. Հրայր Մկոյան «Էսթեղլալ Թեհրան&raqu o;, Սիամաք Քուրոշի «Նաֆթ», Ալի Համուդի «Թրաքթոր-Սազի», Ռեզա Նասեհի «Փադիդե», կիսապաշտպաններ. Ահմադ Նուռօլահի «Պերսպոլիս», Օմիդ Էբրահիմի «Էսթեղլալ Թեհրան», Շահին Սաղեբի «Թրաքթոր-Սազի», Հոսսեյն Էբրահիմի «Ֆուլադ», հարձակվողներ` Մեհդի Զոբեյդի «Էսթեղլալ Խուզեստան», Մեհդի Թարեմի «Պերսպոլիս»:
15-րդ տուրում «Էսթեղլալ»-ը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Ղոմի «Սաբա»-ին: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը մասնակցել էր հանդիպմանը սկզբից մինչև վերջ: