Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Այն զգա­ցո­ղու­թյունն է, որ Փա­շի­նյա­նը պար­զա­պես փոր­ձում է վրեժ լու­ծել այն մարդ­կան­ցից, ով­քեր լրջո­րեն նյար­դայ­նաց­րել են իրեն․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

riafan.ru-ն «Հաղթողը վերցնում է ամեն ինչ. Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդդիմության հարցերը լուծել» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է դանդաղորեն մաքրել քաղաքական դաշտը: Նրա խոստացած «կադրային ջարդը» սկսվել է պետական գերատեսչություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից: Այլ կերպ ասած, «թռչում են գլխարկներ» նրանց գլխից, որոնց ժողովրդական վստահության մանդատը ոչնչով չի տարբերվում հենց Փաշինյանի մանդատից: Եթե կամավոր հրաժարականներ տալուց հրաժարվողներ են լինում, հետևանքները շատ տարբեր են լինում: Օրինակ՝ ըստ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, Օձունի վարչակազմի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել հենց Լոռու մարզպետարանի շենքում, քանի որ նա հրաժարվել է հրաժարական տալ: Վարդևանյանի խոսքով, սպառնալիքներ են ստանում նաև ընդդիմությանն աջակցած այլ համայնքների ղեկավարներ:

Ինչպես և սպասվում էր, հատկապես կոշտ են վերաբերվում Սյունիքի ղեկավարների հետ: Վերջերս բերման են ենթարկվել և ձերբակալվել Քաջարանի և Գորիսի համայնքապետները, Որոտանի և Քարահունջի գյուղապետները, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը, իսկ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ինքը բողոքներ է ստացել առ այն, որ իրավապահ մարմինները ստիպում են Սյունիքի բնակիչներին կեղծ ցուցմունքներ տալ ընտրարշավի ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ: Այս մասին խոսել է նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որը ևս իշխանությունների հատուկ ճնշման տակ է:

Նրա խոսքով, Սյունիքի մարզում հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքրի՝ երեխաներից մինչև ծերեր և կանայք: Բանն այն է, որ բողոքական Սյունիքը չափազանց կարևոր է: «Այս ձերբակալությունները, ըստ էության, Փաշինյանի նախընտրական խոստման կատարումն են, որը մուրճը ձեռքին սպառնացել էր ճնշել նրանց, ովքեր դեմ են «ժողովրդի իշխանությանը», - ասել է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը riafan.ru-ի հետ զրույցում:

- Հիշեցնեմ, որ ձերբակալվածների մեծամասնությունն այն առաջիններից են, որոնք միացել են կառավարության հրաժարականի ընդդիմության պահանջին: Ավելին, Փաշինյանի ամենաաղետալի այցը եղել է Սյունիքում, երբ մարդիկ փողոցներում անպարկեշտ բառեր են բղավել նրա հասցեին: Հետևաբար, Սյունիքի ապստամբ ղեկավարների նկատմամբ ռեժիմի գործողություններն անակնկալ չեն»: Դավթյանը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, այդ բռնաճնշումները հետապնդում են երկու նպատակ: «Նախ՝ Սյունիքը Հայաստանի առանցքային մարզերից մեկն է, այդ թվում՝ արդյունաբերական ներուժի տեսանկյունից, և այնտեղ առանցքային պաշտոններում իրենց մարդկանց նշանակելը անհրաժեշտ է իշխանությունը ուժեղացնելու համար: Ակնհայտ է, որ սյունեցիները դեմ են ներկայիս ղեկավարությանը, չնայած ընտրությունների արդյունքներին, և իշխանությունները դա լավ գիտեն: Երկրորդ հերթին՝ աշխարհաքաղաքական իմաստով Սյունիքը առանցքային տարածք է, որտեղ հատվում են տարածաշրջանային տերությունների շահերը: Ենթադրվում է, որ Սյունիքով կարող է անցնել Մեղրիի միջանցքը, միևնույն ժամանակ դա ռազմավարական կարևոր կետ է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու նյութատեխնիկական ապահովման համար», - նշել է վերլուծաբանը:

Ըստ նրա, Երևանում լավ են հասկանում այդ տարածքի կարևորությունը, և, հետևաբար, իշխանությունները չեն կարող ուշադրություն չդարձնել նրան, թե ովքեր են այնտեղ ղեկավար պաշտոններ զբաղեցնում: «Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման գործում՝ անհրաժեշտ է նշանակել ներկայիս կառավարության համար հարմարավետ մարդկանց, որոնք անխոս կկատարեն Երևանի բոլոր ցուցումները: Նշեմ նաև, որ Սյունիքը մի այլ տեսակի աշխարհաքաղաքական տարածք է, տնտեսապես շատ ինքնաբավ», - նշել է Վահե Դավթյանը:

Եվ դա դեռ ամենը չէ: Նորընտիր վարչապետը և նրա թիմը իսկապես չափազանց շատ են հետաքրքրված ինքնաբավ և հարուստ Սյունիքով: Օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը սկսել է հաճախ հարձակումների թիրախ դառնալ, քանի որ ասում են, որ ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ստիպել է ներկա լինել ընդդիմության հանրահավաքներին: Իրավապահ մարմինները նույնիսկ խուզարկություններ են անցկացրել այնտեղ:

Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ իշխանությունների անխոհեմ գործողությունները ռազմավարական կարևոր ձեռնարկության նկատմամբ, որի հիմնական բաժնետերը գերմանական Cronimet Mining ընկերությունն է (60 %), կարող է խիստ վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի առանց այդ էլ փխրուն տնտեսության վրա: «Իհարկե, մասնավոր սեփականության ազգայնացումը իր բացասական ազդեցությունը կունենա երկրի ներդրումային միջավայրի վրա, - ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, - ցանկացած սեփականատեր, տեսնելով, թե ինչպես է պետությունը ռեյդերական զավթումներ իրականացնում, բնականաբար, դադարում է վստահել գործող իշխանություններին:

Դա փչացնում է երկրի տնտեսական միջավայրը, և դրանով իսկ ամեն ինչ շատ վատ է լինում: Նման գործողություններով Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին: Այն զգացողությունն է, որ նա պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»:

Որպես ամփոփում՝ պետք է նշել, որ այս ամենը տեղի է ունենում եվրոպական կառույցների գրեթե լուռ համաձայնությամբ, այն կառույցների, որոնք բոլորովին վերջերս չափազանց բուռն էին արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների ցանկացած՝ նույնիսկ վարկածային խախտումներին: Այնուամենայնիվ, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Մարդու իրավունքները ճկուն և երկիմաստ բնույթ ունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира