250 օր «քնից» հետո Էյֆելյան աշտարակն այսօր կբացվի այցելուների համար
КУЛЬТУРАՓարիզի Էյֆելյան աշտարակն այցելուների համար կբացվի հուլիսի 16-ին: Ինչպես փոխանցում է Корреспондент-ը` հղում անելով ֆրանսիական պարբերականին, տեսարժան վայրի վերաբացման ամսաթիվը հաստատվել է Էյֆելյան աշտարակի պաշտոնական կայքում:
«Պատրաստվում ենք արթնացնել տարեց տիկնոջը, որը 250 օր քնած է եղել հարկադիր կարանտինի պատճառով»,- աշտարակի վերաբացումը մեկնաբանել է օպերատոր-ընկերության ղեկավար ժան-Ֆրանսուա Մարտինը:
Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ երեքշաբթի աշտարակ այցելել կարող են բոլոր ցանկացողները, սակայն չորեքշաբթի օրվանից արդեն սահմանափակումներ կգործեն:
Նրա խոսքով` հուլիսի 21-ից կարգելվի կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց մուտքն աշտարակ:
Պաշտոնյան հավելել է, որ մոտ ապագայում նման սահմանափակումներ կգործեն նաև Ֆրանսիայի այլ տեսարժան վայրերի համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



