Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Անգելա Մերկելին
ПОЛИТИКАՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն,
խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին:
Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



