Պակիստանում առևանգել և խոշտանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը
МЕЖДУНАРОДНОЕԱնհայտ անձինք առևանգել են Պակիստանում Աֆղանստանի դեսպանի դստերը և խոշտանգման են ենթարկել նրան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Աֆղանստանի կառավարության հայտարարությանը:
Նշվում է, որ Սիլսիլա Ալիխայիլին առևանգել են ուրբաթ օրը տուն վերադառնալիս: Նրան մի քանի ժամ խոշտանգել են:
«Ազատվելուց հետո տիկին Ալիխայիլը բուժում է անցնում հիվանդանոցում», - ասված է հաղորդագրության մեջ:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է առևանգման փաստը: Իսլամաբադի վարկածով՝ Սիլսիլային առևանգել են վարձակալած հեծանիվ վարելու ժամանակ:
Իսլամաբադի ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



