33-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է Աղստև գետում
ОБЩЕСТВОԵրեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:50-ի սահմաններում, 33-ամյա Վահան Մարտիրոսյանը՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել Աղստև գետում:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



