Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սերժ Սարգսյանը կկտրի՞, թե՞ կձգի

ПОЛИТИКА

Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործկոմի նիստ է անցկացնելու, որը հերթական նիստն է, սակայն տեղի է ունենալու, բնականաբար, արտակարգ պայմաններում՝ կապված Հայաստանում ծավալվող քաղաքացիական շարժման հետ, որն ուղղված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

Սրան զուգահեռ՝ ակնհայտ է նաև, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը ստացել է ավելի լայն, արտաքին դրսևորումներ՝ ուղղակի, թե անուղղակի:

Սերժ Սարգսյանը նախօրեին Բրյուսելում էր, իսկ մինչ այդ էլ Հայաստանի վրա քարոզչական մեծ ճնշում է բանեցրել Ռուսաստանը՝ հայաստանյան իրադարձությունները ներկայացնելով որպես «մայդանային» զարգացումներ՝ ակնհայտորեն խեղաթյուրելով իրականությունը և, ամենայն հավանականությամբ, խեղաթյուրելով ոչ պատահական:

Իրավիճակի զարգացմանը հետևում են նաև արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունները: Եվ այս ամենը ըստ էության նաև սպասելի է, քանի որ Հայաստանում արդեն մի քանի օր շարունակ ծավալվում է քաղաքացիական պայքար, որը ուժի կիրառումից հետո ոչ միայն չմարեց, այլև բռնկվեց նոր ուժով:

ՀՀԿ գործկոմի նիստը անցկացվելու է ահա այս պայմաններում: Սակայն այս երկու ասպեկտից բացի՝ կա նաև երրորդը, որը երևի թե առավել մոտ է ՀՀԿ-ի «շապիկին»: Ակնհայտ է, որ սուր ծավալումներ են առկա նաև իշխանության ներսում: Այսօր իրավիճակի վերաբերյալ արտահայտվել է կամ ավելի ճիշտ՝ «սպառնացել» է արտահայտվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի խոսնակը հայտարարել է, որ նա չի ցանկանում խոսել այժմ և լարել առանց այդ էլ լարված իրադրությունը, սակայն առաջիկայում անպայման կարտահայտի իր մոտեցումները և այս, և այլ հարցերի վերաբերյալ:

Փաստորեն Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է իր մասին, ըստ որում՝ ակնարկով, որ ոչ միայն այս թեման է իրեն հետաքրքրում, այլև ընդհանրապես իրավիճակը:

Այդ հիշեցումը, անկասկած, ուղղված է նաև իշխանական տարբեր թևերի, որոնց միջև խորանում է պայքարը ընտրական առաջիկա ցիկլի համար: Ռոբերտ Քոչարյանին այստեղ պետք է որևէ կերպ մասնակցություն, և չունենալով սեփական կուսակցություն՝ նա պետք է փորձի շահընկերներ գտնել այլ ուժերի մեջ:

Միաժամանակ, Հայաստանում ծավալվող շարժման ֆոնին ներիշխանական լարվող հակադրության մասին է վկայում կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հայտարարությունը այն մասին, որ Բաղրամյան փողոցում ինչ-որ մարդիկ փորձում են իրենց վարկանիշը վերականգնել, դիվիդենդներ ձեռք բերել: Ովքեր են այդ մարդիկ, ում նկատի ունի Բեգլարյանը՝ չի մանրամասնվում, սակայն մի բան պարզ է, որ Բեգլարյանն այստեղ արտահայտում է Հովիկ Աբրահամյանի տրամադրությունները, որի վկայությունը այն է, որ Բեգլարյանը կրկնում է սակագնի թանկացման հիմնավորվածության մասին Աբրահամյանի նախօրեի թեզերը:

Սրան զուգահեռ՝ նախօրեին մեկ այլ հետաքրքրական կարծիք է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով այն մասին, որ սակագինը կարող է վերանայվել ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության դեպքում: Ըստ էության առաջին անգամ իշխանությունները խոսում են այս մասին որևէ մակարդակով՝ թեկուզ տեսական մասով:

Իսկ այստեղ էլ առաջ է գալիս ՀՀԿ-ի ներսում մեկ այլ՝ բավական ազդեցիկ և առնվազն ֆինանսատնտեսական առումով մեծ պոտենցիալ ունեցող գործոն՝ ի դեմս Կարեն Կարապետյանի, որը ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է: Հենց Կարապետյաններն են ամիսներ շարունակ դիտվում ցանցերի նոր հավանական գնորդներ, իսկ օրերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ նրանք պայմանավորվել են «Ինտեր ՌԱՕ»-ի հետ: Կարապետյանները այդ տեղեկությունները չեն շտապում հերքել:

Սրան զուգահեռ՝ հայտնի է նաև, որ նրանք բավական երկար ժամանակ քաղաքական հավակնություններ են տածում Հայաստանի ներքաղաքական կյանքի հանդեպ, և առաջիկա ընտրական ցիկլում Կարապետյանները պատրաստվում են արդեն քիչ թե շատ նշանակալից ծավալով իրացնել այդ հավակնությունները:

Այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է ակնկալել որևէ թևի հետ նախընտրական գործարք: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանն էլ ակնկալում է կառավարել իշխանությունը նմանօրինակ հակասությունների վրա:

Այս ամենով հանդերձ՝ Հայաստանի քաղաքացիներն իրենց հաստատակամությամբ խառնել են շատերի, գրեթե բոլորի խաղաքարտերը: Միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը մյուսների հանդեպ առավելություն ունի ըստ էության այն տեսանկյունից, որ ի պաշտոնե ավելի մոտ է կանգնած առավել գլոբալ միջազգային պրոցեսներին, որոնց ազդեցությունը Հայաստանի վրա, իհարկե, գերակա է:

Այս պայմաններում որքանով է հավանական, որ ՀՀԿ գործկոմի այսօրվա նիստում Սերժ Սարգսյանը որևէ կերպ որևէ դիրքորոշում կհայտնի ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կհրապարակի իր որոշումը: Դրա հավանականությունն, իհարկե, ավելին չէ, քան հավանականությունը այն բանի, որ բարդ իրավիճակում, ներիշխանական խաչաձև հոսանքների և աշխարհաքաղաքական բարդ դիմակայության արանքում հայտնված Սերժ Սարգսյանը կփորձի ձգել իր որոշումը հնարավորինս երկար և օգտագործել այդ ժամանակն ու «անորոշությունը» ներքին ու արտաքին հարցերի համար, եթե նույնիսկ նա կայացրած որոշում ունի և մնում է միայն հրապարակելը:

 
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности