Ավտոբուս է վթարի ենթարկվել. 27 մարդ մահացել է
МЕЖДУНАРОДНОЕՊակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 27 մարդ մահացել է, ավելի քան 30-ը` վիրավորվել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը, ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի կցասայլին:
Աղբյուրի տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Դերա Ղազի Խան քաղաքում, երբ արագությունը գերազանցած ավտոբուսը մխրճվել է կցասայլի մեջ, որը կայանված էր ճանապարհի շրջանցիկ հատվածում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Հաղորդվում է, որ ավտոբուսը Ռաջանպուր նահանգի բնակավայրից ուղևորներին տեղափոխելիս է եղել Սիալկոտ քաղաք:
1
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
2
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



