Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է
ОБЩЕСТВОԳիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանյը։
«Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», - ասել է համայնքապետը։
Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։ Նշենք, որ գրեթե այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հրետակոծում էր հայկական դիրքերը Արարատի մարզում՝ Երասխում։
Կութի գյուղապետի փոխանցմամբ՝ աժմ իրավիճակը հանգիստ է։
Դիրքերի կրակոցները լսվել են նաև Գեղարքունիքի Գեղամասար և Սոթք համայնքներից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



