Միգրանտները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Մերձմոսկվայում. հնչել են կրակոցներ
МЕЖДУНАРОДНОЕԱշխատանքային միգրանտների մասնակցությամբ հերթական զանգվածային ծեծկռտուքն է տեղի ունեցել մերձմոսկովյան Ապրելյովկա քաղաքի բակերից մեկում:
Ինչպես գրում է mk.ru-ն, իրավապահների տեղեկություններով` հասարակական կարգի խախտմանը մասնակցել է մոտ քսան մարդ: Նրանք միմյանց ծեծել են փայտերով, շշեր են նետել իրար վրա: Ականատեսները հայտնել են նաև, որ կրակոցներ են լսել: Մինչ այժմ իրավապահները չեն պարզել, թե ովքեր են կոնկրետ կրակել և ինչ տեսակի զենքից:
Կռիվը տեղի է ունեցել հուլիսի 18-ի գիշերը: Կռվի ընթացքում վնասվել են բակում կայանված մի քանի մեքենաներ: Այժմ ոստիկանությունը պարզում է ծեծկռտուքի մասնակիցներին, կոնֆլիկտի պատճառները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



