Ոսկեզօծ սենյակներ և զուգարանակոնքեր. «ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացրել է կոռուպցիայի համար ձերբակալված ռուս գնդապետի «պալատի» լուսանկարները (տեսանյութ, լուսանկարներ)
ФОТОՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Ստավրոպոլի երկրամասում ճանապարհային ոստիկանության վարչության ձերբակալված պետ Ալեքսեյ Սաֆոնովի տնից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կադրերում երևում են մի քանի սենյակների ինտերիերներ, ոսկեզoծ իրեր, խոշոր գումարներ և երկու արտասահմանյան թանկարժեք մեքենա` կայանված առանձնատան դիմաց:
Քննության համաձայն, ոստիկանության պետը գլխավորում էր հանցախումբ, որի անդամները մի քանի տարի անցագրային թղթեր էին տալիս Ստավրոպոլի երկրամասում հացահատիկային և իներտ նյութեր տեղափոխողներին, ինչը նրանց թույլ էր տալիս օրենքի խախտմամբ ապրանքներ տեղափոխել: Ընդհանուր առմամբ, կազմակերպված հանցախմբի անդամներն իրենց ծառայությունների համար ստացել են ավելի քան 19 միլիոն ռուբլի:
Հատկապես խոշոր չափերով կաշառք ստանալու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Սաֆոնովը և խմբի 6 անդամ, այդ թվում ՝ 2 ոստիկան և 4 քաղաքացիական անձ բերման են ենթարկվել:
Քննությունը մեղադրյալների նկատմամբ կալանք է պահանջելու: